Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռեկտոր

Արսեն Բաղդասարի Լոքյան

 

 

Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը

1972թ. հոկտեմբերի 3, Վրաստան, Ջավախք

 

Աշխատանքային գործունեությունը

2011թ. հունիսի 30-իցՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր,
2011թ. ապրիլի 1 հունիսի 30ՀՀ պետական կառավարման ակադեմիա, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար,
2008-2011թթ.ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն, առաջին բաժնի մասնագետ,
2011թ. առ այսօրԵրևանի պետական բժշկական համալսարանի անոթային նյարդաբանության ամբիոն, դասախոս,
2007-2008թթ.ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայություն, փորձագետ,
2005-2008թթ.ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի դատահոգեբանական փորձաքննությունների բաժին, փորձագետ,
2003-2007թթ.ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, նյարդաբանական բաժանմունքի պետ, բանակի գլխավոր նյարդաբան,
2002-2003թթ.ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ն/բ ավագ օրդինատոր, հոգենյարդաբան,
2002-2003թթ.ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկա, նյարդաբանական կաբինետի պետ,
1998-1999թթ.ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս, N զորամասում բուժ. ծառայության պետ,
1997-1998թթ.ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս, N զորամասում բուժկետի պետ,
1996-1997թթ.                                                                  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս, N զորամասային օղակում բուժկետի բժիշկ:

Կրթությունը

1999-2002թթ.                                  Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա՝ «Ղեկավար կազմի» ֆակուլտետ,
1994-1996թթ.Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետ,
1989-1994թթ.Երևանի պետական բժշկական ինստիտուտի բժշկականխարգելիչ ֆակուլտետ:

 2016թ.                                                  Հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ

2002թ., Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա, բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, պետական ատեստավորող հանձնաժողովի հատուկ որոշմամբ շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի պատվավոր կոչում:

 

Վերապատրաստումներ և մասնակցություն գիտաժողովներին

2016թ.                                         

                                                                                             «Եվրասիական մարտահրավեր» թեմայով 3-րդ միջազգային վեհաժողով,

                                                                                               «Եվրասիական գիտակրթական միասնական տարածության զարգացման                                                                                                                     հիմնախնդիրները» թեմայով զեկուցում, Սանկտ Պետերբուրգ

2015թ.«Ժամանակակից պայմաններում կրթության կառավարման հոգեբանամանկավարժական խնդիրները» որակավորման բարձրացման ծրագիր, Մոսկվա, Ռուսաստանի կրթության ակադեմիա, Գիտությունների պետական ակադեմիայի դաշնային պետական գիտական հաստատություն,
2015թ.8-րդ միջազգային գիտագործնական համաժողով «Բարձրագույն դպրոց. Փորձ, խնդիրներ, հեռանկարներ», Մոսկվա, Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարան,
2014թ.Բարձրագույն քաղաքական գիտությունների ոլորտում ռազմավարական տեղեկատվության կառավարման դասընթաց, Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո էքս (Science Po Aix) քաղաքագիտության ինստիտուտ,
2014թ.Միջազգային գիտաժողով «Արդիականության մարտահրավերները. Փիլիսոփայական և հոգեբանական հիմնախնդիրներ», ԵՊՀ, Երևան,
2013թ.

4-րդ միջազգային գիտական համաժողով «Տեսական և կիրառական հոգեբանության ընթացիկ խնդիրներ», ԵՊՀ, Երևան,

2013թ.11-րդ միջազգային գիտամեթոդական համաժողով «Բարձրագույն դպրոց. Խնդիրներ և հեռանկարներ», Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա,
2011թ.                                             «Տեղական ինքնակառավարման զարգացումը Հարավային Կովկասում տեսությունից պրակտիկա» ամառային դպրոց, Թբիլիսի, Վրաստան,
2011թ.                                             «Տեղական ինքնակառավարման զարգացումը Հարավային Կովկասում տեսությունից պրակտիկա» ամառային դպրոց,
2011թ.                                             «Տեղական ինքնակառավարման զարգացումը Հարավային Կովկասում տեսությունից պրակտիկա» ամառային դպրոց,
2006թ.                                                                                                                         Երևանի պետական մանկավարժական համալսարան, դատահոգեբանական փորձաքննության դասընթացներ (դեռահասների դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները),
2001թ.Սանկտ Պետերբուրգ, մանուալ թերապիա,
2000թ.Սանկտ Պետերբուրգ, գլխուղեղի ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա,
1999թ.Սանկտ Պետերբուրգ, ավանդական բժշկություն (ակուպունկտուրա):

   

Այլ տվյալներ

2013թ.պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով,
2005թ.պարգևատրվել է «Անբասիր ծառայություն» մեդալով,
2005թ.պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
1999-2002թթ.                                                                       Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՊՆ ղեկավար կազմի կողմից  պարգևատրվել է բազմաթիվ պարգևներով և շնորհակալագրերով:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների և սեմինարների:

Հեղինակ է 28 գիտական հոդվածների, 1 մենագրության, 1 ուսումնական ձեռնարկի և 2 մեթոդական ուղեցույցի:

«Հանրային կառավարում» գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է:

«Գիտության կառավարման հետազոտական կենտրոն» ծրագրի ղեկավարն է:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական է:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի 2 զավակ (որդի և դուստր):

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն…