Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արտաքին կապերի գծով պրոռեկտոր

Թերեզա Բաղիշի Խեչոյան

 

 

 

 Տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը

1956 թ. հունվարի 2, ք. Երևան

Աշխատանքային գործունեություն

2006թ. մայիսից

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր արտաքին կապերի գծով

1998թ. առ այսօր

ՀՀ պետական կառավարման ակադեմիա, «Տնտեսության պետական կարգավորում», ապա` «Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ» ամբիոնի դոցենտ, «Նորամուծությունների և ներդրումների կառավարում», «Ռիսկերի կառավարում», «Ծախսեր-արդյունք վերլուծություն» առարկաների դասախոս «Ժամանակի կառավարում» մոդուլի դասավանդող

2011թ. մարտից

ԵՄ փորձագետ Հայաստանում Արևելյան գործընկերության ձեռնարկատիրական հմտությունների գծով, «Ձեռնարկատիրության ուսուցում և ձեռնարկատիրական հմտություններ» Ծրագիր

2008–2010թթ.

 

Հայաստանում Քավենդիշ համալսարան, «Տնտեսագիտության տեսության» դասախոս

2007-2010թթ.

 

 

 

Բաց հասարակության ինստիտուտի (OSI)  «Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայությունների բարեփոխումների նախաձեռնություն» (LGI) Ծրագիր, «Հանրային քաղաքականության ռեսուրսների պատրաստում-Հայաստան» Ծրագրի տնօրեն և փորձագետ  

 

2010թ.-ից

 

 

 

“Среднерусский вестник общественных наук” գիտական հանդեսի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ, Օրյոլի պետական ծառայության ակադեմիա, Ռուսաստանի Դաշնություն

2011թ.-ից

 

Նովոսիբիրսկի «Գիտական համագործակցության զարգացման կենտրոնի» տնտեսագիտական ոլորտի միջազգային գիտաժողովների կազմկոմիտեի անդամ, Ռուսաստանի Դաշնություն

2006թ. փետրվար

2006թ. մայիս

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

Պրոռեկտոր արտաքին կապերի գծով

2005թ.

ՄԱԶԾ (UNDP) “Համայնքային ծառայության համակարգի ներդրում” ծրագիր (ՀՀ կառավարություն և ՀՀ պետական կառավարման ակադեմիա), փորձագետ համայնքային ծառայության ոլորտի դասավանդողների  վերապատրաստման գծով

2004-2005թթ.

 

 

Բաց հասարակության ինստիտուտի (OSI)  «Տեղական ինքնակառավարման և հանրային ծառայությունների բարեփոխումների նախաձեռնություն» (LGI) Ծրագիր, «Հանրային քաղաքականություն» դասընթացի համար նյութերի պատրաստում Հայաստանում»    Ծրագրի համակարգող և փորձագետ

 

2003-2007թթ.

 

 

Կանադայի միջազգային կրթության բյուրոյի (CBIE) “Հանրային քաղաքակա­նության գիտելիքների ցանց” ծրագրի համակարգող Հայաստանում

2003թ. առ այսօր

 

Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա Կովկասում «Տնտեսագիտություն», «Գործարար ծրագրի մշակում» և «Ռիսկերի կառավարում» առարկաների դասախոս

2003թ. ապրիլ

2004թ. հունվար

ՄԱԶԾ (UNDP) «Տեղական ինքնակառավարման հզորացում» ծրագրի օգնական ֆինանսական հարցերի գծով

 

2003-2004թթ.

Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի և Փրայսվոթերհաուսկուպերս կազմակերպության “Հայաստանի հանրային հատվածի բարեփոխումների” ծրագրի փորձագետ հայեցողական պաշտոնյաների վերապատրաստման գծով

 

2002-2004թթ.

Հայաստանում ֆրանսիական համալսարան, «Տնտեսագիտության տեսության» դասախոս

2002թ. հունիս

2003թ. հունվար

Եվրասիա հիմնադրամի «Դասավանդողների վերապատրաստում և ուսումնական կենտրոնների ստեղծում տեղական ինքնակառավարման համակարգում» ծրագիր,  Բիզնես պլանի մշակման մեթոդիկայի փորձագետ

2001թ.հոկտեմբեր 2002թ.հոկտեմբեր

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի փորձագետ, «Գործարարությունը որպես աղքատության հաղթահարման կարևոր ուղղություն» բաժնի հեղինակ

2001թ.հոկտեմբեր

2002թ.փետրվար

Եվրոպական Միության Tacis ծրագիր, «Աջակցություն Հայաստանին՝ քաղաքացիական ծառայության բարեփոխում­ների ոլորտում» ծրագիր, Ղեկավարող խմբի անդամ, «Հանրային ծառայությունների մարքետինգ» և «Ժամանակի կառավարում» մոդուլների փորձագետ

2002թ. առ այսօր

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչ NISPAcee-ում

 

2002 - 2006թթ.

ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Միջազգային կապերի բաժնի վարիչ

2000թ. նոյեմբեր

2001թ.  մարտ

Համաշխարհային բանկի փորձագետ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում

 

1999-2000թթ.

Եվրասիա հիմնադրամի «Տեղական ինքնակառավարման հիմունքներ» ծրագիր, Համայնքներում ձեռնարկատիրական գործունեության հարցերի գծով փորձագետ

 

1998-2001թթ.

Համաշխարհային բանկի ինստիտուտի SPRITE (Սոցիալական քաղաքա­կանության բարեփոխումները անցումային տնտեսու­թյուններում) ծրագիր, SPRITE - Հայաստան թիմի փորձագետ

 

1990-1997թթ.

Փոխտնօրեն մենեջմենթի և մարքետինգի գծով, London Print Center կազմակերպության ներկայացուցչություն Կիևում, Ուկրաինա

1982-1987թթ.

ՀՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական նստիտուտի ամփոփ տնտեսագիտական պրոբլեմների բաժնի գիտաշխատող

 

 

Կրթությունը

1978թ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը և գործուղվել ասպիրանտուրա                                                 

1982թ. Ավարտել է ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան

 

Այլ տվյալներ

 Լեզուների իմացությունը.

Կատարելապես տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն լեզուներին:

Միջազգային գիտաժողովների և սեմինարների մասնակցություն.

Մասնակցել և զեկույցներով հանդես է եկել Բուլղարիայում (Սոֆիա, 1999 թ.), Հունգարիայում (Բուդապեշտ, 2000 թ.), Իսպանիայում (Սարագոսա, 2002 թ.), Ուկրաինայում (Կիև, 2003, 2008 և 2010 թ.), Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, 2006 թ. և 2010 թ., Նովոսիբիրսկ, 2009թ., Աստրախան, 2010 թ., Դոնի Ռոստով, 2011 թ.), Լեհաստանում (Վարշավա, 2010 թ.), Գերմանիայում (Բեռլին, 2007 և Քյոլն, 2008 թ.), Սլովենիայում (Լյուբլյանա, 2008 թ.), Իտալիայում (Կասինո, 2008 թ.), Սաուդյան Արաբիայում (Ռիյադ, 2009 թ.),  Մակեդոնիայում (Օհրիդ, 2012 թ.) կայացած  միջազգային գիտաժողովներում և սիմպոզիումներում:

Գիտական հրատարակություններ.

Հեղինակ է շուրջ քառասուն գիտական հոդվածների՝ նվիրված  գործարարության խթանման և աջակցության պետական քաղաքականության, փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման պետական կարգա­վորման, գործարար ծրագրերի մշակման  մեթոդական հարցերին,  աշխատանքի շուկայի, գործազրկության և աղքատության հաղթահարման հիմնա­խնդիրներին, երջանկության տնտեսագիտության մեկնաբանությանը, համայնքներում ձեռնարկատիրության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, պետական կառավարման ոլորտի նորարարությանը, քաղաքացիական ծառայողների ուսուցմանն ու վերապատրաստմանը, հանրային կառավարմանը, հանրային քաղաքականության մշակմանը, ինչպես նաև «Տնտեսագիտության տեսության թեսթեր և խնդիրներ» գիրքը (համահեղինակ), «Ծախսեր-արդյունք վերլուծություն(Կանադայի գանձապետարանի հրատարակություն)», Լ. Փալի «Քաղաքականության վերլուծության շուրջ. հանրային կառավարման հիմնախնդիրներն անհանգիստ ժամանակներում», Է. Յանգի և Լ. Քուինի «Ինչպես պատրաստել հանրային քաղաքականության ոլորտում գործուն վերլուծական փաստաթուղթ», Դ. Վեյմերի և է.Վայնինգի «Քաղաքականության վերլուծություն. հասկացություններ և պրակտիկա», Ք. Վեյսի «Գնահատում. ծրագրերի և քաղաքականությունների ուսումնասիրության մեթոդներ» ձեռնարկների` անգլերենից հայերեն թարգմանությունները (թարգմանության համահեղինակ):

 

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի դուստր և ուստր:

 

 

Նորություններ

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ …..