Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի խորհուրդ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

 

 

Խորհրդի նախագահ` 

Armen-Gevorgyan

Արմեն Գևորգյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար

Խորհրդի անդամներ` 
  Ավետիս Բերբերյան ՀՀ Նախագահի օգնական
  Հովհաննես Նիկողոսյան ՀՀ Նախագահի ռեֆերենտ
  Վարդան Մակարյան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
  Գրիգոր Մուրադյան ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
  Արամ Մելքոնյան ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ
  Մարգարիտ Ազարյան ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ
  Սուսաննա Հակոբյան ՀՀ Նախագահի աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսների վարչության պետ
  Մանվել Բադալյան ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
  Հովհաննես Ղազարյան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի աշխատակազմի ղեկավար
  Սիրանուշ Սահակյան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ
  Հովակիմ Հովակիմյան ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
  Ռուբեն Աղուզումցյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ
  Մարիամ Մարգարյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ
  Աշոտ Զալինյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման  ամբիոնի դոցենտ
  Աննա Ղուշչյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեֆերենտ
  Վահե Ստեփանյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր
  Ռոզա Աղայան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» մասնագիտությամբ  ուսանող
  Անժելիկա Բդոյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» մասնագիտությամբ  ուսանող
  Դավիթ Հովսեփյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Իրավագիտություն» մասնագիտությամբ  ուսանող
   

Ակադեմիայի ընդհանուր կառավարումն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Խորհուրդը ձևավորվում է ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի անդամների թիվը 20-ն է: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Խորհրդի անգործության դեպքում լիազոր մարմնի ղեկավարը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, ակադեմիայի գիտական խորհրդի, խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ,

բ) հաստատում է իր աշխատակարգը,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը,

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է ակադեմիայի գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգն ու աշխատակարգը և կազմակերպում դրա անդամների ընտրությունը,

ե) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ ակադեմիայի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ,

զ) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը,

է) վերահսկող մարմնի ներկայացմամբ` քննարկում է ակադեմիայի տարեկան գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը և հաստատում այն,

ը) քննարկում և հաստատում է ակադեմիայի բյուջեն:

Նորություններ

Արդի ժամանակաշրջանում արդիական են տեղեկատվական անվտանգության խնդիրների վերաբերյալ …..