Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գիտական խորհուրդ

     ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհուրդը (այսուհետ՝ Գիտական խորհուրդ) ռեկտորի նախագահությամբ գործող ներկայացուցչական մարմին է:

    Գիտական խորհուրդն ընդունված կարգով քննարկում և լուծում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ուսումնական, գիտահետազոտական գործունեության, նյութատեխնիկական բազայի զարգացման, պլանավորման, կառավարման և կազմակերպման խնդիրները: Ընդունում է համապատասխան որոշումներ և լիազորությունների սահմաններում հսկում դրանց կատարման գործընթացը:

 Գիտական խորհրդի որոշումները ենթակա են պարտադիր կատարման Ակադեմիայի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնյաների, ծառայողների և ուսանողների համար:

  Գիտական խորհուրդն իր աշխատանքները կատարում է նիստերի միջոցով յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

 

Արսեն Լոքյան                                    

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր,  հոգեբանության դոկտոր, դոցենտ (գիտական խորհրդի նախագահ), 

     Սոնա Պողոսյան

 Ակադեմիայի գիտական քարտուղար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

Եղիշե Կիրակոսյան   

  Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական,  

      Թերեզա Խեչոյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր, 

      Գոռ Չատինյան    

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

      Խաչատուր Բեզիրջյան

Ակադեմիայի լրացուցիչ և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու,

      Գորիուն Ադամյան  

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու

       Լուսինե Զիլֆուղարյան                             

Ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության պետ,

     Մարիամ Մարգարյան               

Ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր,

     Ռուբեն Աղուզումցյան             

Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

     Արմենակ Այվազյան                     

Ակադեմիայի լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու,

    Վիլեն Խաչատրյան                         

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  կառավարման  ամբիոնի վարիչ, տնտեսագիտության  թեկնածու,  

       Արմեն Եզեկյան 
 Ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ,
 
       Նաիրա Ղազարյան
 Ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի պետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու,
 
       Ավետիս Գևորգյան
 Ակադեմիայի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու,
 
       Արտակ Բաղդասարյան
 Ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժնի պետ, քաղաքագիտության թեկնածու,
 
       Գայանե Հովհաննիսյան
 Ակադեմիայի իրավախորհրդատու,
 
       Հասմիկ Նավասարդյան
Ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժնի գլխավոր մասնագետ, արհեստակցական կազմակերպության նախագահ,

      Հասմիկ Ստեփանյան

 Ակադեմիայի հեռավար ուսուցման կենտրոնի ղեկավար, իրավագիտության թեկնածու, դոցենտ,

     Անահիտ Հարությունյան

Ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահ, մագիստրատուրայի առկա ուսուցման 1723 թողարկման քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի մագիստրանտ,

    Մանե Սավթալյան

Ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 1723 թողարկման կառավարման ամբիոնի մագիստրանտ,

    Սիփան Կեսոյան

Ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 1824 թողարկման իրավագիտության ամբիոնի մագիստրանտ,

    Թագուհի Ծատինյան

Ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 1723 թողարկման կառավարման հոգեբանության ամբիոնի մագիստրանտ,

    Մելանյա Մանուկյան

Ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 1824 թողարկման կառավարման ամբիոնի մագիստրանտ,

    Նանե Զեյնալյան

Ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի ասպիրանտ