Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի խորհուրդ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

 

 

 

 

Խորհրդի կազմ` 

Արայիկ Հարությունյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Խորհրդի նախագահ

 

2  Արթուր Հովսեփյան   ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Խորհրդի անդամ
3   Հակոբ Սիմիդյան  ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, Խորհրդի անդամ
 4 Զարուհի Մաթևոսյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Խորհրդի անդամ
 5  Վաչե Քալաշյան  Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ, Խորհրդի անդամ
Նաիրի Սարգսյան  ՀՀ վարչապետի օգնական, Խորհրդի անդամ
 7 Արամ Մելքոնյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության
վարչության պետ,  Խորհրդի անդամ
 8 Սուսաննա Սահադյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ, Խորհրդի անդամ
 Համազասպ Թորոսյան   ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ, Խորհրդի անդամ
 10  Արմենակ Խաչատրյան  ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ, Խորհրդի անդամ
 11 Լաուրա Պետրոսյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ), Խորհրդի քարտուղար
 12  Արմեն Եզեկյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Իրավագիտության» ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ), Խորհրդի անդամ
 13 Վիլեն Խաչատրյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման» ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) , Խորհրդի անդամ
14  Սոնա Պողոսյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման հոգեբանության» ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ), Խորհրդի անդամ
 15    Վահան Պապիկյան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման» ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ),  Խորհրդի անդամ
 16 Վեռա Գալստյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի«Իրավագիտության» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ (համաձայնությամբ),  Խորհրդի անդամ
 17 Հովսեփ Աղազարյան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» մասնագիտության («Հանրային կառավարում» կրթական ծրագիր)  1-ին կուրսի մագիստրանտ (համաձայնությամբ),  Խորհրդի անդամ
18 Արմեն Վարդանյան   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի  «Կառավարում» մասնագիտության («Հանրային ֆինանսների կառավարում» կրթական ծրագիր) 2-րդ կուրսի մագիստրանտ (համաձայնությամբ),
 Խորհրդի անդամ
 19 Արայիկ Հակոբյան   ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Իրավագիտության» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ (համաձայնությամբ), Խորհրդի անդամ       
20 Մխիթար Գասպարյան  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարում» մասնագիտության («Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» կրթական ծրագիր) 1-ին կուրսի մագիստրանտ (համաձայնությամբ), Խորհրդի անդամ                                                                                                       

   

 

Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմինը Խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

Խորհուրդը ձևավորվում է Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի անդամների թիվը 20-ն է: Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

Խորհրդի անգործության դեպքում լիազոր մարմնի ղեկավարը կարող է վաղաժամկետ դադարեցնել Խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել Խորհուրդը:

Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ: Դրանք համարվում են իրավազոր` Խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհուրդը դրա մասին այլ որոշում չի ընդունում: Արտահերթ նիստերը հրավիրվում են հիմնադրի, լիազոր մարմնի, Ակադեմիայի գիտական խորհրդի, Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ,

բ) հաստատում է իր աշխատակարգը,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը,

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է Ակադեմիայի գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգն ու աշխատակարգը և կազմակերպում դրա անդամների ընտրությունը,

ե) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում առաջարկություններ Ակադեմիայի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ,

զ) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը,

է) վերահսկող մարմնի ներկայացմամբ` քննարկում է Ակադեմիայի տարեկան գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը և հաստատում այն,

ը) քննարկում և հաստատում է Ակադեմիայի բյուջեն: