Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր պայմանագիր, նոր համագործակցություն

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էր Գրոդնիի պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Վ. Զինչուկը: Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագիր կնքվեց Գրոդնիի պետական բժշկական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև: Պայմանագրի նպատակը համատեղ ծրագրերի իրականացումն է, համագործակցությունը բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների ոլորտներում, ինչպես նաև երկու ուսումնական հաստատությունների միջև պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, ասպիրանտների ու դոկտորանտների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Նորություններ

2019-2020 ուս. տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման հարցազրույցի արդյունքները…