Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր մոտեցումներ հանրային ծառայողների էկոլոգիական գիտակցության բարձրացման նպատակով

Նոյեմբերի 30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց ՄԱԿի ՄԱԶԾ «Գլոբալ էկոլոգիական օգուտների ստեղծում էկոլոգիական կրթության և շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագրի  Բնական ռեսուրսների կառավարման նախագծերի միջանկյալ գնահատող Չարլզ Վանպրաետին և ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արմինե Պողոսյանին:

Ծրագրի նպատակը հանրային ծառայողների էկոլոգիական գիտակցության աշխարհայացքի ձևավորումն է, էկոլոգիական կրթության հարցերում նոր մոտեցումներ մշակելը և կիրառելը:

Օտարերկրյա փորձագետը, բարձր գնահատելով ծրագրով նախատեսված շահառուների վերապատրաստումը Պետական կառավարման ակադեմիայում անցկացնելու կարևորությունը, նախ հետաքրքրվեց շահառուների կարծիքներով, ծրագրի ընթացքով և մինչ այս կայացած հանդիպումների արդյունքով:

Ողջունելով հյուրին՝ Արսեն Լոքյանը այս ծրագիրը արդիական և շատ կարևոր համարեց հատկապես կայուն զարգացման տեսանկյունից: Նա նշեց, որ էկոլոգիական խնդիրները չեն վերաբերում միայն այդ խնդիրն ունեցող երկրին, դրանք խնդիր են ողջ աշխարհի համար: Ուստի յուրաքանչյուր պետություն պարտավոր է իրականացնել այս ոլորտում իրեն վերապահված գործառույթները: Ապա ռեկտորը հավելեց, որ բացեր շատ կան էկոլոգիական կրթության ոլորտում, ինչպես նաև ոլորտի խնդիրների մասին իրազեկման առումով: Նա հույս հայտնեց, որ ծրագրի միջոցով հնարավորություն կստեղծվի բարձրացնելու շահառուների իրազեկվածության մակարդակը:

Կարծիքների փոխանակությունից հետո կողմերը վստահություն հայտնեցին, որ սպասվելիք համագործակցությունը էապես կնպաստի իրենց հետաքրքրության շրջանակում գտնվող ոլորտում առկա բացերի շտկմանը:

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….