Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր մենագրություն՝ նվիրված ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրներին

  

Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս Գայանե Թովմասյանի՝ «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ մենագրությունը, որը հրատարակության է երաշխավորվել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհրդի կողմից։

620 էջից բաղկացած ծավալուն մենագրությունն ամփոփում է վերջին տարիներին հեղինակի կատարած հետազոտությունների արդյունքները։

Մենագրության մեջ հեղինակն անդրադարձել է զբոսաշրջության զարգացման ինչպես տեսական, այնպես էլ գործնական և հայեցակարգային բնույթի հարցերի։

Գրքում արտացոլված են զբոսաշրջության էությունը, տեսակները, զարգացման միտումներն աշխարհում, ոլորտի զարգացման ու կառավարման միջազգային փորձը տարբեր երկրների օրինակով, ինչպես նաև վերլուծված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը զբոսաշրջության ոլորտի վրա։ Հեղինակն ուսումնասիրել է զբոսաշրջության արդի վիճակը, կառավարման համակարգը, օրենսդրաիրավական կարգավորման դաշտը ՀՀ-ում, վերլուծության է ենթարկել զբոսաշրջության մի շարք տեսակների (կրոնական, պատմամշակութային, առողջարանային, ագրո, էկո, սպորտային և արկածային, գաստրոնոմիական, գինու, քաղաքային, գիտական, կրթական, հեղափոխական, գործարար, փառատոնային և բժշկական) զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները ՀՀ-ում։

Մենագրությունում ամփոփվել են նաև ՀՀ զբոսաշրջության մրցունակության բարձրացման, նորամուծությունների իրականացման, զբոսաշրջության ապահովության և անվտանգության, մարկետինգային, ներդրումային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման, հյուրանոցային ծառայությունների որակի գնահատման, զբոսաշրջիկների գոհունակության գնահատման, զբոսաշրջության կրթության բարելավման և աշխատաշուկայի հետ արդյունավետ համագործակցության ապահովման, զբոսաշրջության կայուն զարգացման հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված վերլուծությունները։

Մենագրությունը կարող է օգտակար լինել զբո­­սաշրջութ­յան ոլորտի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների, ուսանողների, դասախոսների, հետազոտողների, ինչպես նաև զբոսաշրջությամբ հետաքրքրված անձանց համար։

 

Նորություններ

Wintour Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիր` կրթաթոշակը ներառյալ…