Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր համագործակցության պայմանագիր

 

 

2018 թ. հոկտեմբերի 5-ին համագործակցության պայմանագիր կնքվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և Մոլդովայի պետական կառավարման ակադեմիայի միջև: 

Պայմանագիրը ստորագրեցին Մոլդովայի պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Օլեգ Բալանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Օլեգ Բալանը ներկայացրեց բուհի գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով արտաքին կապերի ոլորտում միջազգային զարգացման ծրագրերի աջակցությամբ իրականացված ծրագրերին: Նա նաև կարծիք հայտնեց, որ երկու բուհերի միջև պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի քաղաքացիական ծառայողների ուսուցման և լավագույն միջազգային փորձի ուսումնասիրման ու կիրառման համար: 

Իր հերթին, Արսեն Լոքյանը, զուգահեռներ անցկացնելով երկու ուսումնական հաստատությունների միջև, նշեց, որ դրանք ունեն բազմաթիվ ընդհանրություններ ու համանման խնդիրներ, և երկկողմ համագործակցության պայմանագրի ստորագրումն ու իրականացումը կնպաստեն դրանց լուծմանը:

Փաստաթուղթը նախատեսում է զարգացնել երկկողմ համագործակցություն համատեղ կրթական ծրագրերի և հետազոտությունների իրականացման նպատակով, ինչպես նաև դյուրացնել փորձի փոխանակումն ու երկկողմ գործակցությունը քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ոլորտում:

 

 

 

Նորություններ

Շուրջ 20 տարի առաջ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (այն ժամանակ՝ ՀՀ կառավարման դպրոց) երրորդ հարկի ………