Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ներքին աուդիտ

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակն է հանրային հատվածի կառավարիչներին, ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների աշխատակիցներին և ներքին աուդիտորներին ներկայացնել ներքին աուդիտի օրենսդրությունը, չափորոշիչները, իրականացման եղանակները, կազմակերպության ներքին հսկողական համակարգերի կազմակերպման և հետագայում դրանց գնահատման մեթոդները: Դասընթացը կնպաստի հանրային ֆինանսական գործընթացներում ներգրավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների  մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը:

Դասընթացը կօգնի նաև հանրային հատվածի աշխատակիցներին՝ հաջողությամբ հանձնելու ներքին աուդիտի որակավորման՝ լիազորված մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարարություն) կազմակերպվող քննությունը և ընդգրկվելու վերջինիս կողմից հրապարակվող որակավորված ներքին աուդիտորների ցուցակում:

 Դասընթացի հիմնական թեմաները

  • «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի սկզբունքները
  • Ներքին աուդիտի ստանդարտները և վարքագծի կանոնները
  • Ներքին աուդիտի իրականացումը
  • Ներքին աուդիտորներին ներկայացվող հիմնական պահանջները
  • Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագիր

 

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: