Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ներկայացվեց հեռավար ուսուցման գործընթացի նոր կարգը

 

 

Փետրվարի 7-ին ՀՀ ՊԿԱ հեռավար ուսուցման կենտրոնում կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցում էին «Գործարար վարչարարություն (Կառավարում)» մագիստրոսական կրթական ծրագրով ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հեռավար ուսուցմամբ դասավանդող դասախոսները: Աշխատաժողովի նպատակը հեռավար ուսուցման ձևով ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգին, հեռավար ուսուցման հարթակում առկա փոփոխություններին ծանոթացնելն էր: Կենտրոնի ղեկավար Հասմիկ Ստեփանյանը ներկայացրեց հեռավար կրթության համար անհրաժեշտ գործիքակազմը, այն ռեսուրսները, որոնք դասավանդողները պարտավոր են ապահովել ուսուցման ընթացքում: Նա հանգամանորեն անդրադարձավ գնահատման նոր համակարգին, գնահատման չափորոշիչներին, շեշտեց բազմագործոն գնահատման համակարգի կարևորությունը: Նշվեց, որ հեռավար ուսուցմամբ սովորողների բազմագործոն գնահատման համակարգը նպատակաուղղված է  սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման, գնահատման առավել օբյեկտիվ, թափանցիկ և արդյունավետ գործընթացի կազմակերպմանը: Այն հիմնված է վեբինարներին մասնակցության, առցանց հանձնարարությունների կատարման և միջանկյալ քննությունների ցուցանիշների վրա:

Հասմիկ Ստեփանյանի խոսքով` ուսանողներին շահադրդելու նպատակով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրանց հետ հետադարձ կապին, ինչը կնպաստի դասավանդման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանը:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……