«Ներգրավված քաղաքացի» համալսարանական վերապատրաստման դասընթաց

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և  Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES)   հայաստանյան գրասենյակը համատեղ անցկացնում են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը:

Փաստ է, որ խելամիտ ժողովրդավարության պահպանման ու զարգացման գործում մեծ դեր ունի քաղաքացիական կրթությունը։ Անհատներն ինքնաբերաբար չեն դառնում ազատ և պատասխանատու, ուստի ժողովրդավարական հասարակության մեջ ակտիվորեն ներգրավված, իրազեկված և պատասխանատու քաղաքացու կերտման ճանապարհը բարձրագույն կրթության կատարելագործումն է։

«Ներգրավված քաղաքացի» դասընթացի նպատակը ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվությունը խթանելն է` ամրապնդելով նրանց գիտելիքները ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ:

Դասընթացի տևողությունը՝ դասերը տեղի կունենան հոկտեմբերի 30-ից սկսած՝ շաբաթական երկու անգամ` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի երրորդ հարկի դահլիճում (ընդհանուր ժամաքանակը՝ 15 ակադեմիական ժամ)։ Միջանկյալ քննությունների ընթացքում դասընթացը ժամանակավորապես կընդհատվի` ուսանողներին հնարավորություն տալով պատրաստվել քննություններին:

Մասնակցությունը դասընթացին անվճար է:

Դասընթացի մասնակիցները կապահովվեն համապատասխան դասագրքերով (անվճար)։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվի հավաստագիր։

Դասընթացը վարելու են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի դոցենտ Սոնա Հարոյանն ու հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Արմենակ Այվազյանը:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը մասնակցության հայտ ուղարկել armenak.ayvazyan@paara.am և sonaharoyan@paara.am հասցեներով՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, կրթական ծրագիրը, կուրսը, ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:

Leave a Reply