ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հոկտեմբերի 24-ին կազմակերպված հերթական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներբուհական ինտելեկտուալ խաղ-մրցույթն անցավ հաղթանակի համար մղվող թեժ պայքարի մթնոլորտում:
Մրցում էր Կառավարման ակադեմիայի մագիստրանտների հինգ թիմ՝ «Ունիկալը», «Բումերանգը», «Արարատը», «Լոռին» և «Նեմեսիսը»:
27 հարցից բաղկացած հարցաշարը ներառում էր տարաբնույթ հարցեր տարբեր ոլորտներից՝ ֆուտբոլ, տրամաբանություն, պատմություն, մարտարվեստ, գյուտարարություն, աշխարհագրություն և այլն: Հատկապես աշխուժություն առաջացրեց հեղինակների մտքի շարունակությունը կռահելու առաջադրանքը: Ինտելեկտուալների պայքարն ավարտվեց «Լոռի» թիմի հաղթանակով (13 միավոր), որը երկրորդ անգամ էր վայելում այս խաղում հաղթելու հաճույքը: Նրանցից ընդամենը մեկ միավորով հետ մնաց և երկրորդ հորիզոնականում հայտնվեց «Նեմեսիսը», իսկ երրորդ տեղում 11 միավորով զբաղեցրեց «Արարատ» թիմը:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, իսկ Ուսանողական խորհրդի կազմին մաղթում նմանատիպ միջոցառումների շարունակական իրականացում: