Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կազմակերպության ծրագրերի մոնիտորինգ և գնահատում

Դասընթացի նկարագիրը

Ծրագրերի ճիշտ պլանավորումն ու կառավարումը, որոնց անմիջական շարունակությունը մոնիտորինգը և գնահատումն են, յուրաքանչյուր կազմակերպության բնականոն զարգացման նախապայման են:

Եթե ցանկանում եք, որ Ձեր կազմակերպությունը զարգանա արդյունավետորեն և հստակ  քայլերով, ապա  այս  դասընթացը կօգնի Ձեզ  հասնելու  առավելագույն արդյունքի: Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպությունների ղեկավարները և մոնիտորինգի, գնահատման ոլորտի աշխատակիցները: Արդյունքում ձեռք կբերեն հիմնավոր գիտելիքներ և պրակտիկ փորձ՝ միտված այդ  ոլորտների գործունեության բարելավմանը:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Մոնիտորինգի տեսակները
  • Մոնիտորինգի ընթացքի քայլերը
  • Ելակետային տվյալների հավաքագրում և ամփոփում
  • Հաշվետվությունների պատրաստում
  • Մոնիտորինգի և գնահատման տարբերությունները
  • Գնահատման տեսակները
  • Գնահատման հետազոտության քայլերը
  • Գնահատման պլանի մշակում
  • Գնահատման հարցերի որոշում և թիրախների ճշտում

 

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ

Դասընթացի արժեքը՝ 35.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 500.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: