Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջազգային նոր գործընկերը` Միացյալ Նահանգներից

  

Այս օրերին Հայաստանի Հանրապետությունում են գտնվում ԱՄՆ հանրային կառավարման ազգային ակադեմիայի ֆինանսական և զարգացման գծով գլխավոր տնօրեն Ռանդոլֆ Լիոնը և  ավագ խորհրդատու Լարրի Նովեյը: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վաչե Քալաշյանի առաջարկով հունվարի 31-ին նրանք հյուրընկալվեցին Պետական կառավարման ակադեմիայում, որտեղ նրանց ընդունեցին Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, Վաչե Քալաշյանը:

Ռանդոլֆ Լիոնը, ներկայացնելով ԱՄՆ հանրային կառավարման ազգային ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, շեշտեց, որ այն անկախ, շահույթ չհետապնդող կառույց է: Գործունեության հիմնական թիրախ հանդիսացող դաշնային ծառայողներին կառույցը հրավիրյալ, սակայն անվանի փորձագետների փոքր և մշտական խմբի միջոցով խորհրդատվություն է տրամադրում միջկառավարական գործունեության, ռազմավարական գործողությունների մշակման, մարդկային ռեսուրսների, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման և գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Կառույցի հետազոտական գործունեության և աշխատանքի կատարողականի գնահատման վերաբերյալ ամերիկյան հյուրերի ներկայացրած փորձը գրավեց Ակադեմիայի ղեկավարության ուշադրությունը: Ռեկտոր Արսեն Լոքյանը, ընդգծելով երկու կառույցների ընդհանրությունները վերապատրաստման և կրթական գործընթացներում փորձառու մասնագետների ներգրավելու առումով, առաջարկեց մոտ ապագայում համագործակցություն ծավալել համատեղ  հետազոտություններ իրականացնելու, կատարողականի գնահատման ամերիկյան փորձի ուսումնասիրության, փորձի փոխանակման ուղղությամբ:

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց