Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Միջազգային գիտաժողով` Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ

 

Հունիս 22-24, 2018, Երևան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ) Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, «Հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հունիսի 22-24-ը Երևանում կազմակերպում է «Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ»  միջազգային գիտաժողովը:  

Անկախության առաջին տարիներից Հայաստանի հանրապետությունը, այլ հետխորհրդային երկրների հետ միասին, դիտարկվել է որպես «անցումային երկիր», որը խորհրդային հասարակական-տնտեսական մոդելից անցում է կատարում շուկայական տնտեսության և արևմտյան տիպի ժողովրդավարության։ Սակայն արդեն 2000-ականների սկզբին հետազոտության  «անցումային» հարացույցի արդյունավետությունը որոշ արևմտյան գիտնականների կողմից կասկածի տակ է դրվել։ Հայաստանի ներսում այդ հարացույցը թեև օգտագործվում է որպես արտաքին աշխարհի հետ շփման լեզու, տեղացի գիտնականների մոտ առավել տարածված է ավանդական «ազգայնական» մոտեցումը։ Այնինչ, գնալով ակնհայտ է դառնում, որ ինչպես «տրանզիտիվ», այնպես էլ «ազգայնական» դիսկուրսներն ի վիճակի չեն նկարագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրողությունները:

Գիտաժողովը նպատակ ունի հայաստանյան հասարակական, տնտեսական և մշակութային իրողությունների ռացիոնալ վերլուծությամբ քայլ անել դեպի նոր հասարակագիտական դիսկուրսի ձևավորումը` «քվազի-հայրենասիրական» և «քվազի-արևմտյան» մոտեցումներին քննադատական այլընտրանք հանդես գալով:

Գիտաժողովին մասնակցելու ենք հրավիրում այն գիտնականներին ու հետազոտողներին, ովքեր ներգրավված են կամ հետաքրքրված են հետևյալ թեմաների ուսումնասիրությամբ.

Գիտաժողովի կազմկոմիտեն բաց է նաև այս հարցերին առնչվող այլ առաջարկների առջև:

Մասնակցել ցանկացող գիտնականներն ու հետազոտողները իրենց հայտերը կարող են ուղարկել conference.armenia2018@gmail.com էլեկտորոնային հասցեին: Դրանք պետք է լինեն ոչ ավել քան 500 բառ և պետք է ներառեն.

  1. Ամփոփ առաջարկը
  2. Հեղինակի անուն ազգանունը և կոնտակտային տվյալները
  3. Հաստատությունը (եթե կա)
  4. Կարճ ինքնակենսագրությունը (BIO) ոչ ավել քան 100 բառ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերենը, անգլերենը և ռուսերենը:

Առաջարկները կարելի է ուղարկել մինչեւ 2018թ. հունվարի 20-ը: Հայտերի ընտրությունը կամփոփվի 2018 թ. հունվարի 30-ին: Արտասահմանյան մասնակիցների համար հնարավոր է ճանապարհածախսի և կեցության ծախսերի լրիվ կամ մասնակի փոխհատուցում, եթե մասնակիցը ներկայացնի դրա անհրաժեշտության հիմնավորում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել նույն հասցեով` 

conference.armenia2018@gmail.com

Նորություններ

2018-2019 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման քննությունների….