Մեր մասին

Բարի՛ գալուստ Կարիերայի կենտրոնի կայքէջ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնը  աջակցում և իր աշխատանքային ռեսուրսներն է ներդնում Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների` աշխատաշուկայում մրցունակության զարգացման, շրջանավարտների և Ակադեմիայի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման, այս ուղղությամբ Ակադեմիային առաջադրված խնդիրների լուծման գործում: Կենտրոնն աջակցում է ուսանողներին և շրջանավարտներին մասնավոր գործընկեր հաստատություններում պրակտիկայի կազմակերպման, աշխատանքի որոնման հարցերում, կազմակերպում է կարիերայի աճին նպաստող սեմինարներ, թրեյնինգներ, բազմաբովանդակ և հետաքրքիր հանդիպումներ:

Համոզված ենք, որ Ակադեմիայում կրթություն ստանալուց զատ, կվստահեք մեզ նաև ձեր ապագա աշխատանքի որոնման գործընթացը:

care

 

 

Կենտրոնի խնդիրները

  • Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ Ակադեմիայում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,
  • Ակադեմիայի ուսանողների մոտ ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
  • Ակադեմիայի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը,
  • տեղական և միջազգային աշխատաշուկայի զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,
  • Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների շրջանում նրանց կարիերայի զարգացման ակնկալիքների, աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր ուսումնասիրությունների իրականացումը,
  • ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների,  դասընթացների, սեմինարների       և       այլ       միջոցառումների       կազմակերպումը,       համապատասխան տեղեկատվության տարածումը,
    շրջանավարտների և Ակադեմիայի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը, ինչպես նաև Ակադեմիայի առջև ծառացած խնդիրների լուծմանը շրջանավարտների ներգրավումը, գիտության, կրթության, արվեստի, մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտներում զգալի նվաճումներ ունեցող Ակադեմիայի շրջանավարտների հետ մշտական կապի ապահովումը:

Գործառույթները

  • Ակադեմիայի ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը Ակադեմիայի ռեկտորատին, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը,
  • սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը,
  • շահառուներին տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին տեղեկատվության տրամադրումը, տեղեկատվական նյութերի տպագրությունը,
  • տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային այլ միջոցների կազմակերպումը,
  • պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը,
  • պրակտիկայի, փորձաշրջանի, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը,
  • տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների   (շնորհանդեսների),            ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը,
  • պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքումը, դրանց իրականացման ապահովումը,
  • շրջանավարտների և ուսանողների շրջանում սոցիոլոգիական հարցումների և այլ ուսումնասիրությունների, աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների, աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում ակադեմիական           պահանջի,            ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպումը, Ակադեմիայի ռեկտորատին և գիտական խորհրդին համապատասխան զեկույցների և առաջարկությունների ներկայացումը,
  • Ակադեմիայի ամբիոնների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող և կենտրոնի խնդիրներին առնչվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը, ընդհանուր համակարգված մոտեցումների և ծրագերի մշակումը,
  • Ակադեմիայի շրջանավարտների և ուսանողների հանդիպումների  ու կլոր սեղանների, շրջանավարտների մեծարման երեկոների, շրջանավարտների հավաքների կազմակերպումը, շրջանավարտների աջակցությամբ և հանգանակած միջոցներով նպատակային ծրագրերի իրականացումը:

 

Մեր թիմը

Մենք նախանձախնդիր ենք մեր համագործակցության արդյունավետության հարցում, ուստի ընտրել ենք աշխատանքային այնպիսի անձնակազմ, որը հնարավորության սահմաններում կփորձի արդարացնել ձեր սպասումներն ու ձգտումները:

Մեր թիմը պատրաստ է աջակցելու և խորհրդատվություն տրամադրելու ուսմանն ու աշխատանքին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ: Կենտրոնում առկա աշխատանքային ռեսուրսների մեծ բազան իրապես կօգնի ուսանող-գործատու նոր ձևավորվող գործնական/աշխատանքային կապերի հաստատմանը:

Բաժանորդագրություն

Մեր թիմը պատրաստ է աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար թարմ տեղեկություն տրամադրել ձեզ էլեկտրոնային տարբերակով, ուստի առաջարկում ենք բաժանորդագրվել և հետևել աշխատաշուկայի իրադարձություններին:

Մաղթում ենք հաջողություն: