Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մեկնարկել է Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարը

Այս օրերին ընթանում է 44-օրյա պատերազմում անմահացած Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարը: Այս տարի հուշամրցաշարին մասնակցում է նաև Զինվորի տան թիմը, որի կազմում է ՀՀ ՊԿԱ աշխատակից Ներսես Քարիմյանը:
Հունիսի 16-ին կայացած մրցմանը ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանն անձամբ է ներկա եղել՝ ոգևորելու և աջակցելու գործընկերոջը:
Տեղեկացնենք, որ հուշամրցաշարը կազմակերպում է Հենրիկ Հակոբյանի հայրը՝ լողի մարզիչ Համիկ Հակոբյանը: Նա Զինվորի տան տղաների թիմի մարզիչն է:

Նորություններ

Ի գիտություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսեցիների…