Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Մեկ թխվածք` մեկ հանգանակություն»

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր բարեգործական միջոցառում, որը կրում էր «Մեկ թխվածք` մեկ հանգանակություն» («One cake – one donation») խորագիրը: Ակցիայի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաների վերականգնողական բուժման նպատակով:

Ակադեմիայի գրեթե ողջ անձնակազմն էր հավաքվել երկրորդ հարկի սրահում` մասնակցելու ակցիային: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ Cake Lady-ները չէին հասցնում սպասարկել բոլորին:

Ի դեպ, ուսանողների նախաձեռնությունը շարունակություն է ունենալու: Առաջիկա օրերին կրկին հնարավորություն կընձեռվի համտեսելու ուսանողների պատրաստած խմորեղենները` այդպիսով ներդրում ունենալու հիվանդ երեխաների կյանքի որակը բարելավելու գործում:

Նորություններ

2020-2021 ուս. տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման հարցազրույցի արդյունքները