Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գովազդային հաղորդակցություն և մեդիապլանավորում

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերել և զարգացնել գովազդային հաղորդակցման և մեդիապլանավորման մասին տեսական և գործնական գիտելիքներ՝ սկսած գովազդային հաղորդակցության էությունից մինչև կոնկրետ ապրանքանիշի գովազդային արշավի մեդիապլանի կազմում և մեդիապլանավորման ցուցանիշների վերլուծություն, գովազդային արշավների ճիշտ պլանավորում, իրականացում և գնահատում: Դասընթացի ձևաչափը ենթադրում է պրակտիկ խաղեր, սոցիալական, քաղաքական և առևտրային գովազդների վերաբերյալ գիտելիքների և հմտությունների ձևավորում:

Արդյունքում յուրաքանչյուր մասնակից կտիրապետի ժամանակակից զանգվածային հաղորդակցության և լրատվամիջոցների հետ աշխատանքի հիմնական միջոցներին, մեդիապլանավորման առանձնահատկությունններին, ինչպես նաև՝ գրավոր և բանավոր հաղորդակցման արվեստին:

 

 Դասընթացի հիմնական թեմաները

  • Գովազդի էությունը և ներգործության առանձնահատկությունները
  • Գովազդում կիրառվող հիմնական տեխնոլոգիաները
  • Գովազդի բյուջեի պլանավորում
  • Սպառողական շուկա և թիրախային լսարան
  • Հաղորդակցության գործընթաց
  • Մեդիապլանավորում. տիպերը և բաղադրիչները
  • Մեդիապլանավորման գործընթաց
  • Մեդիակրիչների տիպերը, առավելությունները և թերությունները
  • Մեդիապլանավորման ցուցանիշներն ըստ առանձին մեդիակրիչների

 

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Լիլիթ Չիչոյան, Մերի Մարգարյան: