Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մարկետինգային հետազոտ․ իրականացման գործնական հմտություններ

Դասընթացի նկարագիրը

 Մարկետինգային քաղաքականության մշակման և իրագործման գրեթե բոլոր փուլերում անհրաժեշտ է իրականացնել հետազոտություններ, որոնք ուղղված են տարբեր մակարդակներում քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այս դասընթացն ուղղված է այդ հմտությունների ձեռքբերմանը և դրանց գործնական կիրառմանը: Դասընթացի արդյունքում մասնակիցները կունենան ինքնուրույն հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները, մարկետինգային հետազոտությունների ծրագրեր գրելու հմտություններ, ինչպես նաև կտիրապետեն ընտրանքի կառուցման և տվյալների հավաքման մեթոդներին, կկարողանան իրականացնել տվյալների վերլուծություն SPSS վերլուծական փաթեթով և պատրաստել հաշվետվություններ:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Մարկետինգային հետազոտությունների էությունը, տիպերը
  • Հետազոտությունների իրականացման ընթացակարգերը
  • Մարկետինգային հետազոտությունների իրականացման քանակական և որակական մեթոդները
  • Հետազոտության գործիքի մշակում
  • Տվյալների բազայի ստեղծում SPSS վերլուծական փաթեթում և մուտքագրում
  • Ռեգրեսիոն և կորելացիոն վերլուծություն
  • ԶԼՄ-ների մոնիտորինգ և կոնտենտ վերլուծություն
  • Քանակական կոնտենտ վերլուծության հիմնական ցուցանիշներ. Media Presence, JLI, RMF+, RMF, Media outreach
  • Դիտարկման մեթոդի էությունը և կիրառությունը մարկետինգային հետազոտություններում
  • Ֆոկուս խմբային քննարկումների անցկացման մեթոդ: Մեթոդի կիրառության ոլորտները և առանձնահատկությունները

 

Դասընթացի տևողությունը՝ 32 ժամ

Դասընթացի արժեքը՝      35.000  ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 500.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: