Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մարինե Մխիթարյանը՝ ՊԿԱ ՈՒԳԸ-ի նոր նախագահ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի գիտական խորհրդի նիստի ընթացքում Ակադեմիայի Ուսանողական գիտական ընկերության նախագահ է ընտրվել «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտության 1-ին տարվա ասպիրանտ Մարինե Մխիթարյանը։
Նախընտրական ծրագիրը ներկայացնելիս Մարինեն կարևորեց Ակադեմիայի գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը՝ ակադեմիականների համախմբման և նոր նախագծերի իրականացման շնորհիվ։
Ուսանողական գիտական ընկերության նոր անդամների համալրումը սկսված է։ Անդամակցելու համար հետաքրքրված անձանց խնդրում ենք անձնական տվյալները (անուն, ազգանուն, կրթական ծրագիր, կուրս, էլ․ հասցե, հեռախոսահամար) ուղարկել sss@paara.am հասցեին:

Նորություններ

ՀՀ ՊԿԱ «Քաղաքագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը 2-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունում…