Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ ՊԿԱ ռեկտորի շնորհավորանքը Մարտի 8-ի կապակցությամբ

 

Գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի 
կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ ինչպես 
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում աշխատող և 
սովորող, այնպես էլ մեր հայրենիքի բոլոր
 կանանց ու աղջիկներին: 
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ հրաշալի առիթ է մեր 
երախտագիտության ու սիրո, ակնածանքի և գնահատանքի
 խոսքերն ուղղելու հայ կնոջը՝ նվիրումի և հոգատարության, խոհեմության և համբերատարության  համար:
Թող հավերժ ձեր ուղեկիցը լինեն կանացի հմայքը, 
 բարությունն ու պայծառ ժպիտը:

Միշտ շրջապատված
 լինեք անսպառ սիրով ու ջերմությամբ, ուշադրությամբ 
ու հոգատարությամբ և շարունակեք լինել ազգային 
ավանդույթների կրողը, մեր օջախների ամրության և 
հայրենի երկրի խաղաղության պահապանները: 
Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ։

Ուրեմն թող 
գարնանաբույր լինի ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:
 Առողջություն ձեզ և անսահման սեր:

 

ՀՀ ՊԿԱ ռեկտոր՝  Արսեն Լոքյան

 

 

Նորություններ

Մայիսի 24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ այս հաստատության ծնունդով մեր նորաստեղծ պետությունն ամրագրեց…