Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մագիստրանտները՝ Սուրբ Գևորգ զորավարի տոնին

Սեպտեմբերի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սբ. Գևորգ զորավարի տոնը: Այդ օրը նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման օրն է: Տոնի կապակցությամբ ճեմարանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտները: Տոնական այդ օրը ակադեմիականները եղան նաև Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե և Սբ. Շողակաթ եկեղեցիներում և հոգևոր երգեր հնչեցրին այդ սուրբ պատերի ներքո:

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց