Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Մագիստրանտները խմբային հետազոտություններ են կատարել

Անցյալ շաբաթվա միջանկյալ քննությունների ժամանակ «Գործարար զբոսաշրջություն և փառատոների կառավարում» առարկայի շրջանակում Զբոսաշրջության կառավարման երկրորդ կուրսի մագիստրանտները ներկայացրին իրենց վերլուծությունների արդյունքները: Թեմաները հետևյալն էին՝ «Գինու զբոսաշրջության զարգացման հեռանկարները Վայոց ձորի մարզում» և «Գաստրոզբոսաշրջության զարգացման հեռանկարները ՀՀ-ում»: Առաջին հետազոտության մեջ ուսանողները վերլուծել էին գինու զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները Վայոց ձորում, առկա ռեսուրսները, Արենիի գինու փառատոնի ընթացքում հարցում էին կատարել ներգնա զբոսաշրջիկների շրջանում, ինչպես նաև մշակել և առաջարկել էին Վայող ձորում գինու զբոսաշրջության կազմակերպման երթուղի: Երկրորդ հետազոտության մեջ վերլուծվել էր ՀՀ-ում գաստրոզբոսաշրջության առկա վիճակը, հիմնախնդրները, ներգնա զբոսաշրջիկների շրջանում հայկական խոհանոցի վերաբերյալ կատարված հարցման արդյունքները, առաջարկվել էին ըստ մարզերի գաստրոզբոսաշրջության զարգացման և փառատոների կազմակերպման նոր մոտեցումներ:

Ինչպես նշեց դասախոս Գ. Թովմասյանը, հանձնարարությունը տրվել է ուսանողներին՝ կարևորելով նրանց հետազոտական, վերլուծական կարողությունների և հմտությունների զարգացման անհրաժեշտությունը: Ուսանողների գիտական գործունեությունը խթանելու նպատակով նախատեսվում է աշխատանքները ներկայացնել տպագրության:

 

Նորություններ

Սեպտեմբերի 13-ին  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հյուրընկալեց գերմանական….