Արմենակ Յուրիկի Այվազյան
լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Պատմություն
Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը (նախկինում՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն) հիմնադրվել է 2002 թվականին: Այն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարևորագույն կառուցվածքային հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկն է։ 2002-2009 թվականների ընթացքում ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Յուրիկ Արմենակի Այվազյանը: 2009թ. հոկտեմբերի 19-ից Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ղեկավարը տեխնիկական գիտությունների թեկնածու Արմենակ Յուրիկի Այվազյանն է:
Գործունեության հիմնական ուղղությունները
Ամբիոնը՝
1.ակադեմիայում բոլոր մասնագիտությունների գծով սովորող ուսանողների համար հաստատված ուսումնական պլանների շրջանակներում կազմակերպում է իրենց համար անհրաժեշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և օտար լեզուների դասընթացներ,
2.ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանակներում իրականացվող վերապատրաստման ծրագրերին՝ վերապատրաստվողների համար ապահովելով որակյալ ուսուցում համապատասխան թեմաների շրջանակներում:
Ուսուցում
Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։
Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներ
№ |
Դասընթացի անվանումը |
Դասախոս |
1 | Համակարգչային հմտություններ |
Արմենակ Այվազյան Աննա Ղուշչյան |
2 | Մասնագիտական օտար լեզու` անգլերեն |
Նունե Դաքեսյան Լուսինե Գրիգորյան Լիլիթ Սիմոնյան |
3 | Մասնագիտական օտար լեզու` ֆրանսերեն |
Սիրանուշ Մանուկյան |
4 | Ինովացիոն տեխնոլոգիաները պետական
կառավարման համակարգում |
Արմենակ Այվազյան |
5 | Տեղեկատավական տեխնոլոգիաներ
և էլեկտրոնային կառավարում |
Արմենակ Այվազյան |
Ուսումնական գործընթացը պատշաճ իրականացնելու համար ամբիոնի ակտիվ մասնակցությամբ հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ: Ամբիոնի գիտամանկավարժական գործունեության հիմնական նպատակը բոլոր ուսանողների, ասպիրանտների և հացորդների համար բարձրակարգ ուսուցում ապահովելն է, որը հնարավորություն կտա իրենց մասնագիտական գործունեությամբ ինտեգրվել կառավարման և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացին։
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնի գործունեության ողջ ժամանակահատվածում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում է համակողմանի և լայնածավալ գիտական գործունեություն: Մասնավորապես, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրատարակվում են իրավունքի տարբեր ճյուղերին և ինստիտուտներին վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Ամբիոնի դասախոսները հաճախ մասնակցում են ներպետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև պարբերաբար տպագրում են գիտական հոդվածներ «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:
Համագործակցություն
Ամբիոնը համագործակցում է մի շարք բուհերի, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ուսումնական և գիտական բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցություն է իրականացվում ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային տարբեր առաջատար ուսումնական հաստատությունների հետ:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմ
Ամբիոնի գործունեության հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լեզուների տարբեր ճյուղերում և ոլորտներում: Ամբիոնի աշխատակազմը հիմնականում ընդգրկում է փորձառու և հմուտ մասնագետներ:
Արդյունք
Իրավագիտության, հանրային կառավարման, կառավարման, քաղաքագիտության և հոգեբանության մագիստրոսների համար անհրաժեշտ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լեզուների իմացություն, ինչի արդյունքում նրանց մեծ մասը մասնագիտական գիտելիքները ներդնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի անցնելիս:
Հեռ.` 010 22-89-75
Էլ.փոստ` armenak.ayvazyan@paara.am, armenak-ayvazyan@rambler.ru