Կմեկնարկի «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթացը

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում  2024 թ. մարտի 20-ին կմեկնարկի «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով արդիականացված, նոր ժամանակներին համահունչ դասընթացը։

Հատուկ ուշադրություն կդարձվի ՀՀ աշխատանքային օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների լայն իրազեկմանը։

Դասընթացի ծրագիրը մշակվել է համապատասխան ակադեմիական փորձի և պրակտիկայի ընտրովի առանցքային խնդիրների հենքի վրա:

Մանրամասները` կից ֆայլում:

Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի մարտի 18-ը, ժամը 18։00-ն։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմորդները կարող են դիմել ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ զանգահարելով 010 27-75-15 հեռախոսահամարով կամ գրելով verapatrastum@paara.am  էլ․ հասցեին:

Leave a Reply