Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կիրականացվի «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագիրը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ) ծրագրի ղեկավար Քարսթեն Շուլցը փետրվարի 5-ին ստորագրեցին փաստաթուղթ՝ արդեն իսկ հաստատված համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրի վերաբերյալ:

ՀՀ ՊԿ ակադեմիայի և ԳՄՀԸ ԿԻԿ ծրագրի նախաձեռնությամբ մշակվող վերապատրաստման նոր ձևաչափը հնարավորություն կտա բարելավելու ՀՀ հանրային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների գիտելիքներն ու հմտությունները կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կառավարման բնագավառում: Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ՀՀ ՊԿԱ վերապատրաստման ծրագրերում կավելանա ևս մեկ դասընթաց՝ «Էկոհամակարգային ծառայությունների ինտեգրումը զարգացման պլանավորման գործընթացում»:

Ապագայում վերապատրաստման դասընթացը կարող է ընգրկել նաև հեռավար ուսուցման բաղադրիչներ:

Այս համագործակցությունը, որը շարունակական է լինելու, կնպաստի պետական կառավարման համակարգի համար վերապատրաստումների միջոցով մրցունակ կադրերի պատրաստելու գործին:

 

Նորություններ

Գիտնականի վարկանիշի մասին վկայող գլխավոր ցուցանիշն այն է, թե քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ…