Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կազմակերպական վարք

Դասընթացի նկարագիրը

Դասընթացի նպատակը կազմակերպական միջավայրում աշխատողների վարքագծի բացատրության, կանխատեսման և վերահսկման իրականացումն է: Արդյունքում Դուք ձեռք կբերեք մասնագիտական գիտելիքներ և իմացություն՝ ընդլայնելով Ձեր պատկերացումները կազմակերպական միջավայրում աշխատողների վարքագծի բոլոր դրսևորումների մասին` օգտագործելով գիտական մեթոդներ և կիրառելով համակարգային ուսումնասիրություն պատճառահետևանքային կապերի սահմանման միջոցով:

Ինչպես նաև ձեռք կբերեք գործնական մասնագիտական կարողություններ՝ կազմակերպության գործունեության արդյունավետության,  կազմակերպական  միջավայրում կատարվող աշխատանքների որակի բարձրացման, կազմակերպության  համապատասխան նպատակների և խնդիրների ձևավորման, կազմակերպական հաղորդակցության որակի լավացման, ինչպես նաև աշխատանքների նախագծման վերաբերյալ միջոցառումներ իրականացնելու մասին:

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Անհատական վարքագիծ
  • Մոտիվացման ժամանակակից մոտեցումները
  • Որոշումների անհատական ընդունում
  • Խմբային վարքագիծ
  • Աշխատանքային թիմ
  • Իշխանություն և քաղաքականություն
  • Կազմակերպական ժամանակակից կառուցվածքներ
  • Կազմակերպական մշակույթ
  • Կազմակերպական փոփոխություններ և կազմակերպական զարգացում

 

Դասընթացի տևողությունը՝ 16 ժամ

Դասընթացի արժեքը՝ 20.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 280.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Մերի Մարգարյան, Լիլիթ Չիչոյան: