Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ԿԱՅԱՑԱՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Կառավարման ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի՝ Խորհրդի նիստ:

Օրակարգում դրված էր չորս հարց.

  1. Խորհրդի նախագահի ընտրություն
  2. Խորհրդի քարտուղարի ընտրություն
  3. Ակադեմիայի 2018 թվականի գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվության գնահատում և 2019թ. բյուջեի հաստատում
  4. Ակադեմիայի 2019-2024թթ. ռազմավարական ծրագրի հաստատում

Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, քարտուղար՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ իրականացնող Տիգրան Մուղնեցյանը:

Խորհրդի որոշմամբ 2018 թվականի գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը գնահատվեց դրական, հաստատվեց նաև Ակադեմիայի 2019 թվականի բյուջեն և 2019-2024թթ.  ռազմավարական ծրագիրը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բաժինն իրականացրեց «ՀՀ տարածքային ……