Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման հոգեբանության ամբիոն

Լաուրա Համբարձումի Պետրոսյան

կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ,

հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

2002 թվականին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ստեղծվում է Կիրառական հոգեբանության և սոցիալական զարգացման ամբիոնը, որը հետագայում վերանվանվում է Հոգեբանության, այնուհետև՝ Կառավարման հոգեբանության ամբիոն: Այն Ակադեմիայի կառուցվածքային ուսումնագիտական ստորաբաժանումներից է: 2002-2003 թվականների ընթացքում ամբիոնի աշխատանքները ղեկավարել են հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը (2003-2006 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը (2006-2007 թթ.), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը:

2011 թվականից մինչև 2020 թ. մարտի 30-ը Կառավարման հոգեբանության ամբիոնը ղեկավարում էր հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

2021 թվականի մարտի 31-ին, Ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ ընտրվեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը:

 

Ամբիոնի տեսլականն է՝ հետամուտ լինել միջազգային և ազգային չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ գիտակրթական կառույցի զարգացմանը՝ իրականացնելու «Հոգեբանություն» մասնագիտությամբ և հարակից միջդիսցիպլինար կրթական ծրագրեր՝ կարևորելով հայաստանյան զարգացման հիմնախնդիրները:

Ամբիոնի առաքելությունն է՝ պետական և մասնավոր ոլորտներում աշխատանքային խնդիրների հոգեբանական օրինաչափությունների բացահայտումը և զարգացման ուղիների առաջադրումը:

 

«Կառավարման հոգեբանություն» ծրագրի նպատակներն ու խնդիրները

 

Նպաստել մարդկային ներուժի զարգացմանը պետական կառավարման համակարգում և մասնավոր հատվածում` իրականացնելով կառավարիչների, կառավարման մասնագետների և պետական ու մասնավոր համակարգերում գործունեություն իրականացնող անձանց մասնագիտական կարևոր հոգեբանական որակներին ուղղված պատրաստում ու վերապատրաստում:

     Նպաստել Ակադեմիայում բարեփոխումների և զարգացումների գործընթացին՝ ստեղծելով միջազգայնորեն մրցունակ ու դինամիկ զարգացող կրթական ծրագրեր և մատուցելով համապատասխան կրթական ծառայություններ:

     Խրախուսել կառավարման հոգեբանության ոլորտով հետաքրքրվող կողմերի ու շահակիցների, ուսանողների և շրջանավարտների շարունակական մասնակցությունը մասնագիտական վերապատրաստումներին, միջամբիոնային գիտական համագործակցությանը, ինչպես նաև ամբիոնի կողմից կազմակերպվող բազմաթիվ այլ միջոցառումների՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

   Համապարփակ կերպով պլանավորել, արդյունավետ իրականացնել և շարունակաբար զարգացնել Ամբիոնի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության ու մասնակցային որոշումների կայացման կառուցակարգերը՝ խրախուսելով մասնագիտական էթիկայի դրույթների կիրառումը և շահակիցների շրջանում թափանցիկության ապահովումը:

Ամբիոնի գործունեության և կրթական ծրագրերի շրջանակներում և Ամբիոնի կողմից սահմանված գիտահետազոտական ոլորտների առանցքային բնագավառներում իրականացնել գործատուների քարտեզագրում՝ ըստ ապագայում պահանջվող մասնագետների պատրաստման ոլորտային ուղղվածությունների: 

              

Ուսուցում

Ամբիոնում դասավանդում են հոգեբանական գիտությունների մեկ թեկնածու, երեք դոցենտ, մեկ պրոֆեսոր, երկու դոկտոր-պրոֆեսոր:

Ամբիոնում իրականացվում են՝

 

Գիտահետազոտական աշխատանքներ

Կառավարման հոգեբանության ամբիոնի դասախոսները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները պարբերաբար հրապարակում են գիտական հոդվածներ, ուսումնամեթոդական աշխատանքներ՝ նվիրված կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրներին:

Կառավարման հոգեբանության ամբիոնը համագործակցում է տեղական և միջազգային գիտական կառույցների և բուհերի հետ:

  

«Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագրում դասավանդվող դասընթացներ

 

  1. Քաղաքականության տեսություն
  2. Կառավարման արդի հիմնախնդիրները
  3. Մասնագիտական օտար լեզու
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  5. Ժամանակակից հոգեբանության հիմնահարցեր
  6. Աշխատանքային գործունեության կազմակերպման իրավական հիմունքներ
  7. Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանական հիմունքներ
  8. Կիրառական սոցիալական հոգեբանություն
  9. Անձի հիմնախնդիրը ժամանակակից տեսություններում
    • Մշակութաբանություն
  10. Անձնակազմի հոգեբանական կառավարում
  11. Մասնագիտական զարգացման հոգեբանություն
  12. Ստեղծարար կառավարում
  13. Քաղաքական գործունեության հոգեբանություն
  14. Կառավարման հոգեբանություն
  15. Կոնֆլիկտների կառավարման հոգեբանություն
  16. Մասնագիտական գործունեության հոգեֆիզիոլոգիական հիմունքները
  17. Մաթեմատիկական մեթոդները հոգեբանության մեջ
  18. Հոգեբանական ինքնակարգավորման մեթոդներ
  19. Անձնակազմի ընտրության և համալրման հոգեբանություն
  20. Գործնական հաղորդակցման հոգեբանություն և էթիկա

  

Ընտրովի դասընթացներ

 

  1. Խմբային գործունեության հոգեբանական կառավարում
    • Կազմակերպչական հոգեբանական խորհրդատվություն
  2. Կառավարչական որոշումների ընդունման հոգեբանություն
    • Ղեկավարի հոգեբանական կոմպետենտություն
    • Ներազդեցության հոգեբանություն
  3. Կազմակերպության PR-ի և գովազդի հոգեբանություն
    • Իմիջի հոգեբանություն
  1. Սոցիալ-հոգեբանական մարզումներ

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գործընկերների շարքում հատկապես վերջին տարիներին ավելացել է մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների թիվը…