Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման և հոգեբանության խաչմերուկում

Ապրիլի 11-ին «Մասնագիտական և ուսումնամասնագիտական գործունեության հոգեբանական ուղեկցման արդի հիմնախնդիրները» 5-րդ համառուսաստանյան գիտագործնական գիտաժողովի շրջանակում կազմակերպվել էր հեռուստակամուրջ՝ Կոլոմնա-Երևան-Սոֆիա: Հեռուստակամուրջը կրում էր «Միջգերատեսչական փոխազդեցությունը կրթական հաստատություններում սոցիալ-հոգեբանական վտանգավոր երևույթների կանխարգելման համակարգում» խորագիրը: 
Հեռուստակամրջի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը և նույն ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը: Ռ. Աղուզումցյանն անդրադարձավ հոգեբանական անվտանգության հիմնահարցերին՝ կապված վտանգավոր երևույթների կանխարգելման հետ: Լ. Պետրոսյանի զեկուցումը վերաբերում էր կրթական ծրագրերին ցուցաբերվող միջգերատեսչական մոտեցմանը, մասնավորապես այն մասնագիտություններին, որոնք միջգերատեսչական բնույթ ունեն: Որպես այդպիսին` նշվեց կառավարման և հոգեբանության խաչմերուկում գտնվող «Կառավարման հոգեբանություն» կրթական ծրագիրը:

 

Նորություններ

Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ …..