Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայի պատվիրակության այցը Վրաստանի հանրային հարաբերությունների ինստիտուտ

 

2017 թվականի հոկտեմբերի 4-6-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը, Ակադեմիայի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը և որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Մովսիսյանը,  պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանի հանրային հարաբերությունների ինստիտուտում (GIPA): Ակադեմիայի պատվիրակությանն ընդունեցին Վրաստանի հանրային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Մակա Իոզելիանին և վարչակազմի անդամները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու հաստատություններում իրականացվող կրթական ծրագրերը, դրանց կազմման, իրականացման, վերահսկման մեխանիզմները, որակի ապահովման գործընթացները:

 Ներկայացվել են նաև հանրային ծառայողների և տարբեր ոլորտների աշխատողների համար անցկացվող վերապատրաստման ծրագրերը: Քննարկումների ընթացքում պարզվել է, որ երկու կրթօջախները բազմաթիվ ընդհանրություններ ունեն. հիմնադրվել են գրեթե նույն ժամանակահատվածում, անցել են կայացման ու զարգացման նույն ճանապարհը, ունեն նմանատիպ խնդիրներ, ինչպես նաև նույնաբնույթ ծրագրեր ու հեռանկարներ: Այդ ընդհանրությունները հնարավորություն կտան գտնելու համատեղ լուծումներ կրթական տարբեր խնդիրների առաջացման դեպքում և հաղթահարելու դրանք:

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են հետագայում համագործակցել դասախոսների և ուսանողների փոխանակման, համատեղ ուսումնական և գիտական ծրագրերի իրականացման, պրակտիկայի անցկացման, որակի ապահովման հարցերում:

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….