Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիան նաև Լիբանանյան-կանադական համալսարանի ուշադրության կենտրոնում է

Նոյեմբերի 30-ին Լիբանանյան-կանադական համալսարանի պատվիրակությունը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի հյուրն էր: Համալսարանի նախագահ դոկտոր Ռոնի Աբի Նախըլը ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը, կայացման ճանապարհը, կրթական ծրագրերը: Բուհերի առաքելությունները երկուստեք ներկայացնելուց հետո կողմերը քննարկեցին առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակում, հեռավար ուսուցման իրականացում, տեսակոնֆերանսների համատեղ կազմակերպում և այլն:

Կառավարման ակադեմիայի ռեկտորի խնդրանքով Լիբանանյան-կանադական համալսարանի ներկայացուցիչներն անդրադարձան նաև իրենց համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացին: Հաշվի առնելով երկու ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի ընդհանրությունն ու ճկունությունը` այս ուղղությամբ փորձի փոխանակումը, թերևս, նրանց համագործակցության կարևոր ուղղություններից մեկը կլինի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց բարեկամական համագործակցությունը  առաջիկայում հուշագրի ստորագրմամբ ամրապնդելու մասին, որում հստակ կամրագրվեն գործընկերության գերակա ուղղությունները:

 

Նորություններ

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի….