Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռեկտորատ

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (այսուհետ՝ Ակադեմիա) ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են Ակադեմիայի կանոնադրությանը համապատասխան:
Ռեկտորատը Ակադեմիայի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իր աշխատակարգով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, քննարկում է Ակադեմիայի ընթացիկ գործունեությանը և Ակադեմիայի գիտական խորհրդի որոշումների կատարման ընթացքին վերաբերող հարցերը:
Ռեկտորատի նիստերը վարում է ռեկտորը: Նրա բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ նիստը կարող է վարել ուսումնական գծով պրոռեկտորը:
Ակադեմիայի ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամաններով:

 

ՌԵԿՏՈՐԱՏԻ ԿԱԶՄ

 

Արսեն Լոքյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, բժշկական գիտությունների թեկնածու

 Գոռ Չատինյան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

Խաչատուր Բեզիրջյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լրացուցիչ և շարունակական կրթության գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու

Գորիուն Ադամյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսական գիտությունների թեկնածու

Թերեզա Խեչոյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր

Լուսինե Զիլֆուղարյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնամեթոդական վարչության պետ

Նելլի Կարապետյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր հաշվապահ

Հասմիկ Ստեփանյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական քարտուղար, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

 

Նորություններ

Մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույց