Ասպիրանտուրայի բաժին

Նաիրա Աշոտի Ղազարյան
ասպիրանտուրայի բաժնի պետ,
փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բաժնի նպատակներն ու խնդիրները.
Ասպիրանտուրայի բաժինը համակարգում է ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների հետ տարվող աշխատանքները, կազմակերպում նրանց ուսումնական գործընթացը: Պատրաստում է գիտամանկավարժական կադրեր իրավագիտական, տնտեսագիտական, քաղաքագիտական, հոգեբանական գիտությունների գծով:
բաժնի գործառույթները՝
- կազմակերպել ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ուսումնական գործընթացը «ՀՀ-ում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ» -ին համապատասխան,
- կազմակերպել ասպիրանտուրայի ընդունելության քննությունները «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ին համապատասխան,
- կազմակերպել ասպիրանտների և հայցորդների որակավորման քննությունները «Որակավորման քննությունների կարգ»-ին համապատասխան,
- կազմակերպել ասպիրանտների և հայցորդների կրեդիտային համակարգով ուսումնառության գործընթացը,
- համագործակցելով մասնագիտական ամբիոնների հետ՝ հետևել ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների ատենախոսությունների թեմաների հաստատման և գիտական ղեկավարների կամ խորհրդատուների նշանակման գործընթացի համապատասխանությանը «Ատենախոսության թեմայի հաստատման կարգ» փաստաթղթին,
- համագործակցելով մասնագիտական ամբիոնների հետ՝ հետևել ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների ատեստավորմանը մասնագիտական ամբիոններում:
էլ. փոստ` aspirantura@paara.am; naira.ghazaryan@paara.am
Հեռ.` 010 27-75-15