Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմիայի ուսանողը՝ կրկին լավագույնների շարքում

 

Դեկտեմբերի 24-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակա­գիտա­կան համալսարանում անցկացվեց  «Լավագույն ուսանող» ամենամյա հանրապետական մրցույթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը մրցույթի երկու փուլում (ներբուհական և հանրապետական) ամփոփած արդյունքների հիման վրա ներկայացրել էր 38 լավագույն ուսանողի 7 ոլորտում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, մշակույթ և սպորտ, ճարտարագիտություն:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ողջունեց բոլոր ներկաներին՝ կարևորելով ուսանողների դերը առաջին հերթին որպես գործընկերների կրթության ոլորտում, քանզի հատկապես նոր օրենքի նախագծերում վերջիններիս անմիջական ներգրավվածությունը քննարկումներում շատ կարևոր է քայլ առաջ արձանագրելու համար:

Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին՝ նախարարն անձամբ հանձնեց նրանց անվանական հավաստագրերը և դրամական պարգևները:

Ուրախ ենք տեղեկացնելու, որ լավագույնների թվում էր նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության երկրորդ կուրսի մագիստրանտ Արման Թադևոսյանը: Նա  արժանացավ «Լավագույն ուսանող» կոչմանը՝ հասարակագիտության ոլորտում զբաղեցնելով 3-րդ տեղը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան
հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման ընդունելություն