Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարչի ստեղծարարությունը և դրա պարադոքսները

 

 

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրականացվող «Ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն» գիտական թեման հունվարի 18-ին քննարկվեց կլոր սեղանի շուրջ: Մասնակիցները Ակադեմիայի աշխատակիցներն ու հոգեբանության ոլորտի ներկայացուցիչներն էին:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը շնորհակալություն հայտնեց քննարկման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: Ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լաուրա Պետրոսյանն ասաց, որ կլոր-սեղանի նպատակը ոչ թե ամբիոնի գործունեությունը ներկայացնելն է, այլ վերը նշված թեման գործընկերների հետ քննարկելը, նրանց խորհուրդներն ու առաջարկությունները լսելը:

Կլոր սեղանի մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան լսելու Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Ալլախվերդովին: «Ստեղծարարության պարադոքսները» թեմայով նրա զեկույցը ինքնատիպ էր և կարծես զրույց էր ներկաների հետ ստեղծարարության այդքան պարզ և միաժամանակ բարդ լինելու մասին:

Կառավարչի ստեղծարարության դրսևորմանը նպաստող և խոչընդոտող գործոններին անդրադարձավ ՀՀ ՊԿԱ հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

«Ժամանակակից կառավարչի ստեղծարարության հոգեբանական ուսումնասիրություն» գիտական թեմայի վերաբերյալ հետազոտությունների արդյունքները ներկայացրեց թեմայի ղեկավար, ՀՀ ՊԿԱ գիտական գործունեության բաժնի պետ, դոցենտ Սոնա Պողոսյանը:  Նա անդրադարձավ ստեղծարարության ուսումնասիրության հեղինակային մոդելին, իր խոսքում ուրվագծեց նոր ստեղծվող մեթոդիկայի անհրաժեշտությունը և կաղապարը։

 

 

Նորություններ

ՀՀ ՊԿԱ «Քաղաքագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Սուսաննա Գաբոյանը 2-րդ տեղն է զբաղեցրել է Հայաստանի կանանց 78-րդ առաջնությունում…