Հունվարի 14-ին Կառավարման ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի՝ Խորհրդի նիստ: Նիստը վարում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՊԿԱ խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Օրակարգում դրված էր երկու հարց.
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, ներկայացնելով Ակադեմիայի 2021 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը, հանգամանալից անդրադարձավ Ակադեմիայի աշխատանքներին՝ ուղղված ուսումնական գործընթացի կատարելագործմանը, գիտահետազոտական աշխատանքների ակտիվացմանը, կրթության կազմակերպման աշխատանքների բարելավմանը, կրթության որակի ապահովման համակարգի ստեղծմանը, համակարգային փոփոխություններին, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, գործընկեր հաստատությունների հետ համագործակցությունն առավել ամրապնդելուն։
Խորհրդի անդամները բարձրացրեցին Ակադեմիայի գործունեությանն առնչվող խնդիրները և քննարկեցին լուծման հեռանկարները: Քննարկվեցին ուսումնական, վերապատրաստման, գիտահետազոտական ոլորտներում բուհի հիմնական ձեռքբերումները, հանրապետական և միջազգային համագործակցության ծրագրերը, ուսանողների հետ տարվող աշխատանքները, ինչպես նաև Ակադեմիայի տնտեսական գործունեությունը և կրթական ենթակառուցվածքների զարգացմանը միտված ուղղությունները:
Բուհի տարեկան հաշվետվությունը գնահատվեց դրական: Հաստատվեց նաև Ակադեմիայի 2022 թվականի բյուջեն: