Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ծախսերի կառավարում

      

   Հոկտեմբերի 17-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց «Ինֆորմացիոն համակարգ և IT ծախսերի կառավարում» խորագրով սեմինար, որը վարում էր Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարության IT պատվիրակությունում ենթակառուցվածքի և գործընթացների կառավարիչ Սասուն Սոջին: Վերջինս նաև CRIP (Club of French I & Q officers) խմբի առաջնորդն է, Հայկական միջազգային ինտերմասնագիտական խմբի գլխավոր քարտուղարը, Փարիզի հայկական բարեգործական կազմակերպության նախագահը: Սեմինարի մասնակիցները Հայաստանի բանկային համակարգի, ՀՀ սփյուռքի նախարարության, ՎիվաՍել ՄՏՍ-ի ներկայացուցիչներ էին, ովքեր տիրապետում էին կառավարման հիմնական գաղափարների և փորձ ունեին բյուջեի կառավարման ոլորտում:

   Սեմինարի կազմակերպման նպատակը մասնակիցներին Տեղեկատվական և IT ծախսերի կառավարման շրջանակներում առկա գիտելիքներին և փորձաքննության արդյունքներին ծանոթացնելն էր: Ինչպես կիրառել ինֆորմացիոն տեխնոլոգիան մասնավոր և հանրային հատվածների հաստատություններում, ինչպես բյուջետավորել և կառավարել IT ծախսերը. այս և ինֆորմացիոն համակարգի կառավարմանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ մասնակիցները ստացան հստակ պատասխաններ: Ընթացքում քննարկվեցին ձեռնարկության տեխնիկական ենթակառուցվածքին և ճարտարապետությանը, ձեռնարկության ինֆորմացիոն համակարգի ուրբանիզացիային առնչվող հարցեր: Սասուն Սոջին հայտնեց իր տեսակետը նոր փորձաքննության և կառավարման ոլորտի վիճակի վերաբերյալ:

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ