Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Իրավագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի («Իրավագիտություն» ՄԿԾ) ընդունելության մրցույթին կարող են մասնակցել իրավագետի, միջազգային հարաբերությունների, հանրային կառավարման կամ կառավարման մասնագետի որակավորում ունեցող դիմորդները, ինչպես նաև այն դիմորդները, որոնց դիպլոմի հավելվածում (միջուկ) երկու և ավելի իրավագիտական առարկա է նշված:

«Իրավագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրն (դասիչ՝ 042101.01.7) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Իրավագիտության» ամբիոնում՝ պետական կրթական չափորոշիչներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի ուսումնական ծրագիրը ներառում է իրավագիտության զարգացման միջազգային փորձը պետական, իրավական և հանրային կառավարման ոլորտներում՝ հնարավորություն տալով շրջանավարտներին ճանաչելու ՀՀ իրավական դաշտը, ճիշտ մեկնաբանելու օրենսդրական դրույթները, տիրապետելու պետական, այդ թվում՝ ՀՀ դատական համակարգի, ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանական ծառայությունների առանձնահատկություններին, համապատասխան բնագավառի տեղեկատվական տեխնոլոգիաներին, ծրագրային միջոցներին, տեղեկանալու գործարար ոլորտի և պետության հարաբերակցությանը, իրականացնելու իրավական խորհրդատվություն։

«Իրավագիտություն» ՄԿԾ-ի առաքելությունը

Որակյալ իրավաբանական կրթության ապահովում և գործնական հմտություններով օժտված մագիստրոսի որակավորմամբ մասնագետների պատրաստում պետական համակարգի կամ մասնավոր հատվածի համար:

 

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ  ՑԱՆԿ

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը
  4. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում
  5. Գործարարական իրավունք
  6. Եվրոպական իրավունք
  7. Ընտրությունների կազմակերպման սահմանադրաիրավական հիմնախնդիրները
  8. Համեմատական սահմանադրական իրավունք
  9. Մարդու իրավունքների հիմնահարցեր
  10. Միջազգային հանրային իրավունք
  11. Եվրոպական դատարանի նախադեպային իրավունք
  12. Պետական շահերի պաշտպանությունը քրեական դատավարությունում
  13. Պետական շահերի պաշտպանությունը քաղաքացիական դատավարությունում
  14. Պառլամենտական իրավունք
  15. Պետության և իրավունքի տեսության արդի հիմնախնդիրները
  16. Վարչական վարույթ և դատավարություն
  17. Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները
  18. Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման սահմանադրաիրավական հիմնախնդիրները
  19. Իրավաստեղծ գործունեություն և իրավաբանական տեխնիկա
  20. Հարկային իրավունքի ժամանակակից հիմնախնդիրները
  21. Վարչական պատասխանատվության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում
  22. Բանկային իրավունք
  23. Հռետորական արվեստ
  24. Իրավաբանական հոգեբանություն

 

Տարեկան ուսման վճարը՝ 700 000 ՀՀ դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00

Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Արմինե Հովհաննիսյան, (093) 402 875

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269