Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Իրավագիտության ամբիոն

Արմեն Ռևիկի Եզեկյան

իրավագիտության ամբիոնի վարիչ,

իրավագիտության թեկնածու, դոցենտ

 

Պատմություն

Իրավագիտության ամբիոնը (նախկինում՝ Իրավունքի և օրենսդրական գործընթացի ամբիոն)  հիմնադրվել  է 2002 թվականին:  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառուցվածքային կարևորագույն ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկն է։ 2002-2011թթ. ընթացքում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը, դոցենտներ Ֆելիքս Թոխյանը, Արմեն Զալինյանը, Մեխակ Գևորգյանը, Լյուբա Մեհրաբյանը, Վարդան Այվազյանը, Հայկազ Գրիգորյանը: 2011թ. սեպտեմբերի 1-ից Իրավագիտության ամբիոնը ղեկավարում է դոցենտ Արմեն Եզեկյանը:

 

Գործունեության հիմնական ուղղությունները

Ամբիոնը՝

1. Հանդիսանում է թողարկող ամբիոն «իրավագիտություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցմամբ սովորող մագիստրանտների համար։

2. Մյուս մասնագիտությունների գծով սովորող ուսանողների համար հաստատված ուսումնական պլանների շրջանակներում կազմակերպում է անհրաժեշտ իրավաբանական դասընթացներ։

3. Շարունակական ուսուցման շրջանակներում լավագույնս աչքի ընկած և ուսումնագիտական գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող «իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսներին հնարավորություն է ընձեռում ուսումը շարունակելու ասպիրանտուրայում և պաշտպանելու թեկնածուական ատենախոսություն։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի կազմակերպվում են ասպիրանտների և հայցորդների ընդունելություն ԺԲ 00.02 «Հանրային  իրավունք - սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում» մասնագիտությամբ։

4. Ակտիվ մասնակցություն է ունենում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանակներում իրականացվող վերապատրաստման ծրագրերին՝ վերապատրաստվողների համար համապատասխան թեմաների շրջանակներում որակյալ ուսուցում ապահովելով։

 

Ուսուցում

ՀՀ ՊԿԱ-ում «իրավագիտություն» մասնագիտությամբ ուսուցումը սկսել է իրականացվել 2003 թվականից, երբ այն որպես մասնագիտություն ընդգրկվել է Կառավարման ակադեմիայի մասնագիտությունների շարքում: Իրավագիտության ամբիոնն իր գործունեությունը ծավալում է հաստատված ուսումնական պլաններով և ժամանակակից առարկայական ծրագրերով:

Իրավագիտության ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի իրականացման հիմքում ընկած են պետական ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պատրաստված ծրագրեր՝ հաշվի առնելով կառավարման գործունեության ոլորտում գործող պրակտիկան, գիտության վերջին նվաճումները, նոր ուսումնական մեթոդները և ինովացիոն ձեռքբերումները։

 

Իրավագիտության ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներ

 

Դասընթացի անվանումը

Դասախոս

1.

Հռետորական արվեստ

Ա. Շաքարյան պատմ.գիտ.թեկնածու

2.

Վարչական վարույթ և դատավարություն

Գ. Դանիելյան

իրավ.գիտ.դոկտոր, պրոֆ.

3.

Բանկային իրավունք

Ա. Եղիկյան տնտ.գիտ.թեկնածու

4.

Հարկային իրավունքի ժամանակակից հիմնախնդիրները

Ա. Խաչատրյան իրավ.գիտ.դոկտոր, պրոֆ.

5.

Իրավական պետության արդի հիմնախնդիրները և զարգացման միտումները

Ա. Պետրոսյան իրավ.գիտ.թեկնածու, դոց.

6.

Գործարարական իրավունք

Ա. Եզեկյան իրավ.գիտ.թեկնածու, դոց.

7.

Ընտրությունների կազմակերպաիրա­վական հիմնախնդիրներ

Խ. Բեզիրջյան կենս.գիտ.թեկնածու

8.

Քաղաքացիական իրավունքի արդի հիմնախնդիրները

Ա. Եզեկյան իրավ.գիտ.թեկնածու, դոց.

9.

Պետության և իրավունքի տեսություն

Վ. Ստեփանյան իրավ.գիտ.դոկտոր, պրոֆ.

10.

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման սահմա­նադրաիրավական հիմնախնդիրները

Ա. Խաչատրյան իրավ.գիտ.դոկտոր, պրոֆ.

11.

Պառլամենտական իրավունք

Հ. Հակոբյան իրավ.գիտ.դոկտոր, պրոֆ.

12.

Սահմանադրական վերահսկողություն և հսկողություն

Հ. Նազարյան  իրավ.գիտ.թեկնածու, դոց.
Լ. Հակոբյան իրավ.գիտ.թեկնածու

13.

Մաքսային իրավունք

Գ. Արամյան

14.

Փորձագիտական ոլորտի իրավական կարգավորում

Ա. Ջավադյան իրավ.գիտ.թեկնածու

15.

Մարդու իրավունքների հիմնահարցեր

Թ. Շաքարյան  իրավ.գիտ.թեկնածու

16.

Եվրոպական իրավունք

 

17.

Համեմատական սահմանադրական իրավունք

Լ. Հակոբյան իրավ.գիտ.թեկնածու

18.

Միջազգային հանրային իրավունք

Վ. Հովհաննիսյան իրավ.գիտ.դոկտոր

19.

Աշխատանքի և սոցիալական ապահովության իրավունք

Ա. Սարգսյան տնտ.գիտ.թեկնածու

 

Ընտրովի առարկաներ

20.

Պետական շահերի պաշտպանությունը քաղաքացիական դատավարությունում

Գ. Նավասարդյան

21.

Պետական շահերի պաշտպանությունը քրեական դատավարությունում

Ա. Այվազյան

22.

Կրթական իրավունքի հիմնախնդիրները

Ա. Եսայան

 

Իրավագիտության ամբիոնի մագիստրանտներն անցնում են նաև այլ ամբիոնների առարկաներ: Դրանք են`

Հանրային կառավարման և հանրային ֆինանսների ամբիոնի առարկաներ`

1. Հանրային ծառայության համակարգը ՀՀ-ում

2. Պետեկան կառավարման տեսություն

3. Մարդկային հասարակության կայուն զարգացում

4. Դիվանագիտական և գործարար էթիկետ

5. Հակաճգնաժամային կառավարում

Քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի առարկաներ`

1. Քաղաքականության տեսություն

2. Մշակութաբանություն

3. Պետական և ազգային անվտանգություն

Կառավարման հոգեբանության ամբիոնի առարկաներ`

1. Արդի հոգեբանություն

2. Իրավաբանական հոգեբանություն

Լեզուների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի առարկաներ`

1. Մասնագիտական օտար լեզու

2. Համակարգչային հմտություններ

 

 Ուսումնական գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար ամբիոնի ակտիվ մասնակցությամբ հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, կլոր սեղաններ, համաժողովներ: Ամբիոնի գիտամանկավարժական գործունեության հիմնական նպատակը բոլոր ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար բարձրակարգ ուսուցում ապահովելն է, ինչը հնարավորություն կտա իրենց մասնագիտական գործունեությամբ ինտեգրվել կառավարման և մյուս ոլորտներում առկա խնդիրների լուծման գործընթացին։

 

Գիտահետազոտական աշխատանքներ        

Ամբիոնի կողմից նրա գործունեության ողջ ժամանակահատ­վածում իրականացվել և ներկայումս էլ իրականացվում է համակողմանի և լայնածավալ գիտական գործունեություն, մասնավորապես, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրատարակվում են իրավունքի տարբեր ճյուղերին և ինստիտուտներին վերաբերող դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ։ Ամբիոնի դասախոսները հաճախ մասնակցում են ներպետական և միջազգային գիտաժողովների, սեմինարների, հանդես են գալիս զեկուցումներով, ինչպես նաև նրանց գիտական հոդվածները պարբերաբար տպագրվում են «Հանրային կառավարում» գիտական հանդեսում:

 

Համագործակցություն

Ամբիոնը համագործակցում է մի շարք բուհերի, պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ: Մասնավորապես, ուսումնական և գիտական բազմաթիվ հարցերի շուրջ համագործակցություն է իրականացվում ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային տարբեր առաջատար ուսումնական հաստատությունների հետ: Բացի այդ, պրակտիկաների իրականացման նպատակով ակտիվ համագործակցություն է իրականացվում մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների հետ, իսկ համաժողովների, կոնֆերանսների և նմանատիվ այլ միջոցառումների կազմակերպման հարցում՝ DAAD-ի, GIZ-ի ու իրավագիտության ոլորտում որոշակի ներդրում ունեցող մի քանի այլ միջազգային կազմակերպությունների հետ:

 

Պրոֆեսորադասախոսական անձնակազմ

Ամբիոնի գործունեության հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը իրավունքի տարբեր ճյուղերում և ոլորտներում: Ամբիոնի աշխատակազմը հիմնականում ընդգրկում է փորձառու ու հմուտ գիտնականների, որոնք դասավանդում են և գիտական գործունեություն են ծավալում Հայաստանի տարբեր բուհերում, ինչպես նաև իրականացնում են պրակտիկ գործունեություն պետական կառավարման տարբեր ոլորտներում և դատական համակարգում: Մասնավորապես, ամբիոնում գիտամանկավարժական գործունեություն են իրականացնում այնպիսի ճանաչված իրավագետներ, ինչպիսիք են իրավաբանական գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ Գևորգ Դանիելյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Վահե Ստեփանյանը, Հրանուշ Հակոբյանը, Աշոտ Խաչատրյանը, իրավաբանական գիտությունների թեկնածուներ և դոցենտներ Հրանտ Նազարյանը, Լիլյա Հակոբյանը, Արմեն Եզեկյանը, Թամարա Շաքարյանը և ուրիշներ:

 

Արդյունք

Իրավագիտության մագիստրոսի մասնագիտական գործունեության ոլորտ են դիտարկվում պետական և մասնավոր ոլորտները: Մագիստրատուրան ավարտած շրջանավարտները մեծ պահանջարկ են վայելում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում: Նրանց մեծ մասն աշխատանքի է անցնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` իրենց մասնագիտական գիտելիքները կիրառելով պետականաշինության գործում:

 

Հեռ.` 010 22-89-75

Էլ.փոստ՝ armen.yezekyan@paara.am,  armenyezekyan@yahoo.com

 

Նորություններ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սահմանամերձ կամ, ինչպես ընդունված է ասել, սահմանապահ գյուղերի բնակիչները,….