Ինտելեկտուալ խաղն ավարտվեց շրջանավարտների թիմի հաղթանակով

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 30-ամյակին էր նվիրված Ակադեմիայի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Սիրված հեռուստախաղի «տեղայնացումը» հաջողությամբ իրականացրել էր ՈՒԳԸ նախագահ Մարինե Մխիթարյանը: Նրա ընտրած հարցերը, որոնք խաղի ընթացքում առաջադրվեցին գիտակներին, ամենահեշտերից չէին, և մասնակիցներից գիտելիքների մեծ պաշար էր ակնկալվում` հարցերի ճիշտ պատասխանները գտնելու համար:

Խաղին առանձնահատուկ հետաքրքրություն էր հաղորդում այն, որ մասնակիցները միայն մագիստրանտները չէին: Մեկական թիմով էին ներկայացել «Իրավագիտություն» և «Հանրային կառավարում» կրթական ծրագրերի մագիստրանտները, մեկ թիմով` շրջանավարտները, և մեկ թիմ էին կազմել Ակադեմիայի աշխատողներն ու դասախոսները: Խաղ-մրցույթն ավարտվեց շրջանավարտների «Լեգենդար 2026» թիմի հաղթանակով` կարծես ապացուցելով այն ճշմարտությունը, որ այն ուսուցիչն է լավագույնը, որի աշակերտը գերազանցում է իրեն:

Հաղթողները պարգևատրվեցին ՀՀ ՊԿԱ ռեկտորի հավաստագրերով ու մրցանակներով։ Ամենաթանկ նվեր գիրքը գտավ իր հասցեատիրոջը` հաղթող թիմի լավագույն գիտակին:

Leave a Reply