Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Ապահովագրական գործ» կրթական ծրագրի դիմորդներն ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:

Ծրագիրը նպատակ ունի պատրաստելու մասնագիտական, կառավարչական, կազմակերպչական և վերլուծական բարդ կոմպետենցիաների տիրապետող մրցունակ մասնագետներ, որոնք կկարողանան օպերատիվ կերպով կանխատեսել,  գնահատել, վերլուծել տնտեսական շուկայի ռիսկերը: Ուսման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները շրջանավարտներին հնարավորություն կտան արհեստավարժ գործունեություն ծավալել ապահովագրական բիզնեսում, զարգացնել ապահովագրական գործը պետական համակարգում, պաշտպանության արդյունաբերության, գյուղատնտեսության, սոցիալական ոլորտներում և սեփական ապահովագրական ընկերություններում:

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ  ՑԱՆԿ

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  3. Մակրոտնտեսական կարգավորման արդի հիմնախնդիրները
  4. Ապահովագրական գործի կազմակերպման առանձնահատկությունները
  5. Ապահովագրական ընկերությունների կառավարման հիմնախնդիրները
  6. Հանրային ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրները
  7. Ֆինանսատնտեսագիտական ճգնաժամերի կառավարման հիմնախնդիրները
  8. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
  9. Ակտուարային հաշվարկներն ապահովագրության բնագավառում
  10. ՀՀ ապահովագրական շուկայի արդի հիմնախնդիրները
  11. Ֆինանսական շուկայի արդի հիմնախնդիրները
  12. Ռիսկերի գնահատում և անդերրայթինգ
  13. Վերաապահովագրության հիմունքներ
  14. Գործարար բանակցություններ
  15. Միջանձնային փոխազդեցության հոգեբանություն
  16. Կառավարման տեսության արդի հիմնախնդիրները
  17. Ապահովագրության կարգավորումը և վերահսկողությունը
  18. Ապահովագրական միջնորդության զարգացման հիմնախնդիրները
  19. Ապահովագրական ընկերությունների ֆինանսների կառավարման հիմնախնդիրները
  20. Նախագծերի կառավարում
  21. Հաշվապահական հաշվառումը ապահովագրական կազմակերպություններում
  22. Ապահովագրությունը միջազգային տնտեսական հարաբերություններում
  23. Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները

 

Տարեկան ուսման վճարը՝ 500 000 ՀՀ դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝  երկուշաբթի-ուրբաթ,  ժամը՝ 9։00-18։00

Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Տաթևիկ Դանիելյան, (099) 854 252

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269