Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ի նպաստ հեռավար ուսուցման կատարելագործման

 

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ղեկավարների, հեռավար ուսուցմամբ դասավանդող դասախոսների մասնակցությամբ անցկացվեց «Հեռավար ուսուցման ուսումնական գործընթացի կատարելագործման հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այս նոր ձևաչափով ուսուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկումներն օգնում են գտնելու դրանց լուծումները, ինչը հնարավորություն կընձեռի կատարելագործելու ուսումնական թե՛ կազմակերպչական, թե՛ իրավական և թե՛ այլ ընթացիկ գործընթացները:

Օրակարգում էին հեռավար ուսուցման առկա հիմնախնդիրները, այս ձևաչափով մագիստրանտներին տրվող հանձնարարությունների քանակի ճշգրտմանը, դասախոսների իրավունքներին, պարտականություններին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր, որոնց շուրջ ակտիվ և արդյունավետ քննարկումներ ծավալվեցին:

 

 

Նորություններ