Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Քննարկվեցին Հուշագրով նախատեսված համագործակցության հնարավորությունները

2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և Սիրիայի Մանարա համալսարանի (ՄՀ) ռեկտոր Սաֆամ Ալ Ասաֆը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու հաստատությունների կրթական, գիտական և մշակութային համագործակցության մասին: Հուշագրով նախատեսվում է իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործողություններ՝ համատեղ միջազգային ծրագրերի նախագծում և իրականացում, ուսանողների և դասախոսների փոխանակում, գրադարանային ռեսուրսների, առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և նյութերի փոխանակում, ուսանողական միջմշակութային միջոցառումների, առցանց քննարկումների, դասախոսությունների կազմակերպում, համատեղ գիտահետազոտական նախագծերի և հրատարակությունների մշակում և այլն:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից շուրջ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 14-ին, առցանց հանդիպում կազմակերպվեց ՀՀ ՊԿԱ և ՄՀ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվեցին Հուշագրով նախատեսված համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, մոտակա ժամանակների համար   իրատեսական համարվեցին MBA կրթական ծրագրով հեռավար ուսուցման փորձի փոխանակման և ուսանողների առցանց շարժունության իրականացման, ինչպես նաև ուսանողական մշակութային  միջոցառումների կազմակերպման հարցերը:

Նորություններ

Wintour Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագիր` կրթաթոշակը ներառյալ…