Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հուշագրով ամրագրված համագործակցություն

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ այս տարվա ապրիլին պաշտոնական այցով եղավ Չինաստանի Շանհայ քաղաքում, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ Շանհայի կրթական և հետազոտական հայտնի հաստատությունների հետ: Այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) և Շանհայի կառավարման ինստիտուտի (ՇԿԻ) միջև Համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ:

Այսօր արդեն Հուշագիրը ստորագրված է երկու հաստատությունների ղեկավարների կողմից, ինչը ենթադրում է պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ հյուրընկալություն, համագործակցություն կրթության, հետազոտությունների, ինչպես նաև հանրային ծառայողների վերապատրաստման ոլորտներում, սեմինարների և գիտական հանդիպումների համատեղ կազմակերպում, գիտական նյութերի ու հոդվածների հրապարակում և այլն:

Լիահույս ենք, որ չին գործընկերների հետ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համագործակցությունը աստիճանաբար կընդլայնվի և կծառայի երկու ժողովուրդների կրթական շահերին:

 

 

Նորություններ

2018-2019 ուս. տարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունվածների հետ պայմանագրերը կնքվում են 2018 թվականի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ը ներառյալ: