Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հուշագիր՝ հասարակական գիտությունների և կրթության զարգացման նպատակով

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) և Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՇՀԳԱ) միջև ստորագրվեց Հուշագիր, որի նպատակն է երկու հաստատությունների հասարակական գիտությունների բնագավառի համապատասխան գիտահետազոտական կենտրոնների, առանձին գիտնականների և մասնագետների փոխհամաձայնեցված գիտական փոխանակումների զարգացմանը և համագործակցությանը նպաստելը` հետազոտություններ կատարելու, դասախոսություններ կարդալու և նյութեր փոխանակելու միջոցով: Կողմերը աջակցություն կցուցաբերեն նաև դասախոսների ուսուցման ու որակավորման բարձրացման, ուսումնական ձեռնարկների տրամադրման գործում, կիրականացնեն կրթության և գիտության բնագավառներում լավագույն փորձի ուսումնասիրմանն ու ներդրմանն ուղղված միջոցառումներ: Համատեղ կկազմակերպվեն գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, խորհրդակցություններ:

 

Կարևորելով նաև մշակույթի օրերի կազմակերպումը՝ իբրև փոխադարձաբար միմյանց մշակույթներին ծանոթանալու և համագործակցությունն ամրապնդելու միջոց, Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու մասին:

 

 

Նորություններ