Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» մագիստրոսական կրթական ծրագիր

«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի («ՄՌԿ» ՄԿԾ) դիմորդները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել՝ ունենալով առնվազն բակալավրի աստիճան:

«Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրն (դասիչ՝ 041201.27.7) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի «Կառավարման» ամբիոնում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, պետական կրթական չափորոշիչներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան մասնագետներ պատրաստելու նպատակով:

«ՄՌԿ» ՄԿԾ-ն պատրաստում է բարձրագույն մասնագիտական որակավորմամբ (մագիստրոս) հանրային և մասնավոր հատվածի կառավարման համակարգի պահանջներին համապատասխան մասնագետներ՝ վարչակառավարչական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների համար, ինչպես նաև իրականացնում է գիտական և կիրառական հետազոտական աշխատանքներ: Փոխակերպվող հասարակության հիմնական հաջողության գրավականը մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է: Մարդկային ռեսուրսների կառավարումը ներառում է երկու հիմնական բաղադրիչներ՝ կառավարում և կառավարման հոգեբանություն: Ելնելով այս հանգամանքից՝ սույն կրթական ծրագիրը նպատակահարմար է իրականացնել երկու ամբիոնում:

«ՄՌԿ» ՄԿԾ-ի առաքելությունը

Զարգացնել Հայաստանում ՄՌԿ ոլորտը՝ պատրաստելով միջազգային չափանիշներին համապատասխան Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, որոնք կբավարարեն ժամանակակից կազմակերպությունների պահանջները:

Դասընթացները տեղի կունենան երեկոյան ժամը 18:00-ից հետո:

 

ԱՌԱՐԿԱՆԵՐԻ  ՑԱՆԿ

  1. Մասնագիտական օտար լեզու
  2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային կառավարում
  3. Մարդկային ռեսուրսների կառավարում
  4. Աշխատանքային օրենսդրություն
  5. Կառավարման արդի հիմնախնդիրները
  6. Կադրային քաղաքականությունը հանրային կառավարման համակարգում
  7. Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն
  8. Ռազմավարական կառավարման արդի հիմնախնդիրները
  9. Կոնֆլիկտների կառավարում
  10. Կորպորատիվ մշակույթ, թիմակազմավորում և խմբային դինամիկա
  11. Անձնակազմի հարմարում, գնահատում և զարգացում
  12. Անձնակազմի ռեկրուտինգ, տաղանդների ներգրավում
  13. Կադրային գործավարության իրավական ապահովում
  14. Մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարում
  15. Քոուչինգի տեխնոլոգիաներ
  16. Մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից և պրակտիկ գործիքակազմ
  17. Գործարար հաղորդակցություն և բանակցություններ
  18. Մասնագիտական զարգացման հոգեբանություն և կարիերայի կառավարում
  19. Կառավարչական որոշումների ընդունում
  20. Աշխատանքային մոտիվացիա և աշխատավարձի քաղաքականություն
  21. Ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրներ
  22. Առաջնորդություն
  23. Վաճառքի կառավարում
  24. Բարեվարքություն
  25. Ժամանակի կառավարում և աշխատանքի առաջնայնության որոշում

 

Տարեկան ուսման վճարը՝ 600 000 ՀՀ դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 9։00-18։00

Կրթական ծրագրի պատասխանատու, ՀՀ ՊԿԱ փաստաթղթեր ընդունող հանձնաժողովի անդամ՝
Տաթևիկ Դանիելյան, (077) 883 231

Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Աննա Ղուշչյան, (091) 496 269