Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գործարար հաղորդակցություն

Դասընթացի նկարագիրը

Դասընթացը նախատեսված է գործարար և ղեկավար անձանց, պրոֆեսիոնալ անձնակազմի, մենեջերների, HR, վաճառքի մասնագետների և նրանց համար, ովքեր աշխատում են հաճախորդների հետ: Դասընթացի վարման մեթոդիկան տեսագործնական է, որտեղ շեշտը կդրվի գործնական հնարքների կիրառման և յուրացման վրա: Ձեռք  բերված  գիտելիքները  և  հմտությունները  թույլ  կտան  դառնալ  կառավարման ոլորտի մրցունակ մասնագետ:

Դասընթացի հիմնական թեմաները

  • Գործարար հաղորդակցման ժամանակակից հայեցակարգերը
  • Գործարար հաղորդակցումը որպես տեղեկատվական գործընթաց
  • Հաղորդակցումը որպես փոխադարձ ընկալում
  • Վերբալ և ոչ վերբալ հաղորդակցում
  • Հաղորդակցման տեխնիկաներ և հմտություններ
  • Ձեռնարկատիրական էթիկա-հաջողություն բիզնեսում
  • Էթիկետի և գործարար վարքագծի կանոնները
  • Արդյունավետ բանակցությունների  և խորհրդակցությունների վարում
  • Մանիպուլյացիայի և հակամանիպուլյացիայի տեխնիկաները

 

Դասընթացի տևողությունը՝ 20 ժամ

Դասընթացի արժեքը՝ 25.000 ՀՀ դրամ

Կորպորատիվ փաթեթի արժեքը (10-25 մասնակից)՝ 350.000 ՀՀ դրամ

Դասընթացի ավարտին տրվում է վկայական

Դասընթացին  մասնակցելու համար  կարող եք գրանցվել այստեղ

Լրացուցիչ  տեղեկությունների  համար  զանգահարել՝ (010) 22 89 34, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին՝ Լիլիթ Չիչոյան, Մերի Մարգարյան: